«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հոր` Գառնիկ Ավետյանի հետ: Թերթի հետ զրույցում նա ասել է, թե չի հավատում, որ իր որդու գործով արդար քննությունը կկայանա եւ մեղավորները կպատժվեն: Թերթի թղթակիցը զրուցել է նաեւ ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Համլետ Մատինյանի հետ, ով ավանցի մի խումբ մտավորականների հետ դիմել է Ռուբեն Հայրապետյանին` կոչ անելով վայր չդնել պատգամավորական մանդատը: Մատինյանը հետեւյալ բացատրություններն է տվել, թե ինչու է ստորագրել նման նամակի տակ. - «Գիտե՞ք, որ ԱՊՀ տարածքում ամենալավը մեր ֆուտբոլի ակադեմիայի տարածքն է: Միշել Պլատինին է փող տվել: Էդ մարդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է, կարողացել է անձնական հարաբերություններով անել: Պետք չէ միայն վատ բաներ տեսնել»:
«ժամանակ» օրաթերթը գրում է. - «Սովորաբար երբ երկիրը հայտնվում է այնպիսի ծանր պայմաններում, որպիսին Հայաստանն է՝ արտաքին ու ներքին բուռն մարտահրավերների կիզակետում, որպես իրավիճակից դուրս գալու ամենաարդյունավետ տարբերակ դիտվում է ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը: Համակարգային ճգնաժամի եւ համակողմանի մարտահրավերների պարագայում այլ տարբերակը գրեթե բացառվում է, հատկապես նկատի ունենալով այն հակասահմանադրական բնույթը, որ ունի Հայաստանում իշխանության ձեւավորման եւ պահպանման մեխանիզմը: Սակայն, պետք է թերեւս փաստենք, որ Հայաստանում գործնականում անիրագործելի, կամ ավելի շուտ անարդյունավետ է նաեւ ազգային համաձայնության գաղափարը, քանի որ այդ գաղափարի համար անհրաժեշտ է լեգիտիմ քաղաքական համակարգ: Մինդեռ Հայաստանում այդպիսի համակարգ գոյություն չունի՝ Հայաստանում լեգիտիմության խնդիր ունի իշխանությունը, եւ որքան էլ տարօրինակ լինի՝ ներկայումս լեգիտիմության խնդիր ունի նաեւ ընդդիմությունը»:
«Առավոտ» օրաթերթից տեղեկանում ենք, որ երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետն աղետալի տեսք է ընդունել: Թերթը նաեւ գրում է. - «Քաղաքի կենտրոնով հոսող գետի գույնը պղտոր կաթնագույն տեսք է ստացել, որից սուր հոտ է փչում: Անցորդները հոտից ու գետից անդրադարձող ճառագայթներից խուճապահար` արագ փոխում են մայթը եւ այլ ուղղությամբ շարունակում ճանապարհը: Բնակիչներն ասում են, որ գետը նախորդ տարիներին էլ էր գունափոխվել կոմբինատի վթարներից հետո, բայց նման աղետալի տեսքով առաջին անգամ են տեսնում, ինչը ցավալի փաստ է ու վտանգավոր բնակչության առողջության համար»: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտ»-ին փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել պոչատարի խողովակաշարի միացման կարի վրա առաջացած ճեղքի հետեւանքով: Կոնցենտրատը լցվել է Ողջի գետը: Վթարն արդեն վերացվել է, եւ տվյալ հատվածում, ըստ Պետրոսյանի, կատարվում են մաքրման աշխատանքներ:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Լոնդոնյան օլիմպիադայում մեր մարզիկների անհաջող ելույթից հետո լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել «խայտառակություն» բառը։ Աստվա՛ծ իմ։ Ի՜նչ հեշտությամբ, բացարձակ անտարբերությամբ, իսկ երբեմն էլ զվարթ քրքիջով ենք մենք արձագանքում իսկական, լիարժեք խայտառակությանը, եւ որքա՜ն անհարկի քաղաքացիական դրամա մտցնում երկրորդական բաների մեջ։ Դա խայտառակություն չէ, այլ սպորտ։ Կյանք՝ բաղկացած հաղթանակներից ու պարտություններից։ Մերոնց ելույթները Լոնդոնում ցավալի, բայց ոչ մեծ մարզական անհաջողություն են, ոչ ավելին։ Իսկ խայտառակությունը այն ամենն է, ինչ, օրինակ, հրապարակավ բարբաջում են հայրենի քաղաքական գործիչները։ Խայտառակությունը պաշտոնյաների մեծամասնությունն է՝ բազմած իրենց աթոռներին։ Խայտառակությունն այն է, ինչ անում են մարդկանց հետ թեկուզ մի քիչ իշխանություն ունեցողները։ Խայտառակությունը արմատական ընդդիմությունն է, որն իրենից ներկայացնում է ամենաիսկական նվեր՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ»։

Your browser doesn’t support HTML5