Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել են նաեւ Հայաստանի Սյունիքի մարզի Վարհավար բնակավայրի մի շարք տներ, մարդիկ ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է արել այդ կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նախարար Արմեն Երիցյանը, մասնավորապես, ասաց․ - «Հենց առաջին օրը տեղյակ ենք պահել ազգաբնակչությանը, որ վտանգ չի սպառնում»:
Երկրաշարժից միայն մի քանի օր հետո Սյունիքի մարզի Վարհավար գյուղ էին այցելել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները:
Վարհավար գյուղի բնակիչ Ձայնիկ Դավեյանը, ում տունը վնասվել է երկրաշարժից, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության աշխատակիցները այցելել են գյուղ։
«Մեզ մոտ եկել է Սեյսմիկ կայանի աշխատողներից մեկը։ Եկավ, ներսից էլ, դրսից էլ նկարեց ու ասաց՝ ես տեղյակ կպահեմ համապատասխան մարմիններին։ Դրանից հետո առանձնապես ոչ ոք չի եկել եւ ոչինչ չեն ասել», - նշեց նա։
Տիկին Դավեյանի խոսքով մարզպետարանից էլ պահանջել էին տան սեփականության իրավունքի վկայականը, տանտիրոջ անձնագիրն ու վնասված տան լուսանկարները:

Your browser doesn’t support HTML5