Հայաստանն Իրանին 57 միլիոն դրամի մարդասիրական օգնություն է ուղարկել

Իրան -- Իրանցի կինը քայլում է երկրաշարժից քանդված տան ավերակների վրայով, Վարզաքան, 12-ը օգոստոսի, 2012թ․

Կառավարության որոշմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Իրանի երկրաշարժից տուժածներին որպես մարդասիրական օգնություն է ուղարկել մոտ 57 միլիոն դրամ ընդհանուր արժեքով գույք:

Օգնությունը ներառում է 26 հազար տուփ պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 հատ վրան, 1000 հատ ծածկոց, 6000 հատ սավան, 300 հատ ներքնակ, 460 հատ քնապարկ եւ բացովի 100 հատ մահճակալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ այդ ամբողջը երեկ երեկոյան հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արեւելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին:

Նախարար Արմեն Երիցյանի խոսքով, անհրաժեշտության դեպքում կարող են կրկին օգնություն ուղարկել Իրան:

Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանն արդեն 4-րդ անգամ է մարդասիրական օգնություն ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ այդ երկրում տարբեր տարիների տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ:


Your browser doesn’t support HTML5

Հայաստանն Իրանին 57 միլիոն դրամի մարդասիրական օգնություն է ուղարկել