«Մոլորակ» հանդեսի ուշադրության կենտրոնում չորս թեմաներ են։ Գերտերությունները Նյու Յորքում քննարկում են զարգացումները Սիրիայում եւ որոշում հնարավոր քայլերը։ Մոսկովյան դատարանը այսօր կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության մեջ մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի երեք անդամներին: Էկվադորը քաղաքական ապաստան է տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայ դատի հանձնախումբը վերստին կոչ է անում նախագահ Օբամային դեմ առ դեմ հանդիպում ունենալ հայկական համայնքի ղեկավարների հետ` Սպիտակ տան քաղաքակությունը քննարկելու համար:
Your browser doesn’t support HTML5