«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ազգի դավաճանները լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա հանգստանալու, թուրքին հարստացնելու այն ժամանակ, եթե կարելի է 2-3 անգամ ավելի թանկ վճարել եւ հարստացնել 2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաեւ նրանք, ովքեր ցանկանում են հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս Շառլ Ազնավուրը: Ինչպե՞ս է նա համարձակվում երգել Ախալցխայի Ռաբաթ համալիրում, որը բացի ամրոցից նաեւ մզկիթ ունի` իմանալով, որ այդ համալիրը վերականգնել են թուրքերը եւ համերգին ներկա կլինեն նաեւ թուրք պաշտոնյաները: Իսկապես խայտառակություն է, բա՞ մի հատ 88-ամյա աշխարհահռչակ երգիչը չխորհրդակցեր մեր դեռահաս հայրենասերների հետ, կարելի՞ է երգել իր նախնիների քաղաքում: Բայց ինչո՞ւ չմոտենալ հարցին հակառակ կողմից: Ոչ թե դարդ անել հարեւանի «Մերսեդես»-ի կապակցությամբ, այլ փորձել սեփական ուժերով մի բան ստեղծել: Ինչո՞ւ մենք չենք վերականգնում մեր սեփական համալիրները, որոնք իրենց արժեքով Ռաբաթին առնվազն չեն զիջում: Գուցե այդ դեպքում Ազնավուրը մեզ մոտ էլ կերգի: Ի՞նչն է մեզ խանգարում կարգի բերել մեր` Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հուլիսի 9-ին արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ Պուտինն անհրաժեշտ է համարել նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին, ինչպես նաեւ Ռուսական կայսրության հպատակներին ու նրանց ժառանգներին հեշտացված ընթացակարգով ՌԴ քաղաքացիության տրամադրումը: Դրանից քիչ անց ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթությունը դառնալու է նախկին ԽՍՀՄ-ում ու ցարական Ռուսաստանում ծնվածներին ու նրանց ժառանգներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիության տրամադրումը: Սպասվում է, որ Ռուսաստանում համապատասխան օրենքի ընդունումից հետո Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ զանգվածաբար ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերելու: Կասկածից վեր է, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող տասնյակ հազարավոր հայաստանցիներ, այդ թվում նաեւ նրանք, ովքեր տարիներ շարունակ սեզոնային աշխատանքի են մեկնում Ռուսաստան, չեն վարանի ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում, քանզի դա մեծ առավելություններ է տալիս: Բավական է նշել, որ քաղաքացիության ձեռքբերումը շատերին կազատի ապօրինի ներգաղթյալի ստորացուցիչ կարգավիճակից, փաստաթղթային քաշքշուկներից, մյուսների հետ հավասար հնարավորություններ կստեղծի եւ աշխատանք գտնելու ու ավելի լայն գործունեություն ծավալելու հեռանկարներ կբացի: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից ահռելի չափերի հասնող արտագաղթը նոր` ավելի զանգվածային բնույթ է կրելու: Բացի այդ, ստեղծվելու է մի վիճակ, երբ Հայաստանում ունենալու ենք բնակչության մի ստվար զանգված, որն ունենալու է ՌԴ քաղաքացիություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Գործազրկության խնդիրն առաջնային է ոչ միայն Հայաստան եկած սիրիահայերի, այլեւ հենց Հայաստանի քաղաքացիների համար: Ու հիմա սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, մի քանի օր ավելի մնալով այստեղ, սկսել են «ճաշակել» այն նույն խնդիրները, որոնք արդեն տասնյակ տարիներ հետապնդում են Հայաստանի քաղաքացիներին: Ըստ պաշտոնական վիճակագրության` այսօր գործազուրկ է Հայաստանի բնակչության մոտ 7 տոկոսը կամ 65 հազար 100 մարդ: Ընդ որում, հիմնականում գործազուրկները կանայք են: Բայց սա միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն է: Իրականում, բոլորին է հայտնի, որ այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է: Նախ` ԱՎԾ-ի հրապարակած թվերն այնքան էլ հավատ չեն ներշնչում, եւ հետո, կա մեկ այլ գործոն. ոչ բոլորն են ցանկանում փաստաթղթային քաշքշուկների մեջ մտնել ու գերադասում են «շառից-փորձանքից» հեռու մնալ»:

Your browser doesn’t support HTML5