Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին ձերբակալվել է։
Ինչպես տեղեկացանք Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից, 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանի ձերբակալությունը կապված է օգոստոսի 13-ի ուշ երեկոյան նրա տան շրջակայքում հնչած կրակոցների հետ։ Դալլաքյանից բացի ձերբակալված է նաեւ 22-ամյա մի երիտասարդ՝ Համբարձում Հովհաննիսյան անուն-ազգանունով: Նրանց մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72 ժամը դեռեւս չի լրացել։ Միջադեպի առիթով հարուցված է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով, որի համար նախատեսված պատիժը 4-7 տարվա ազատազրկումն է:
Ոստիկանության պաշտոնական վարկածն այն է, որ օգոստոսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված «ՎԱԶ-21-21» մակնիշի ավտոմեքենայի անիվը, որից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից նրա ուղղությամբ արձակել է 2 կրակոց, Հովհաննիսյանը փախել է, հետո կես ժամ անց վերադարձել, «Մակարով» տիպի պնեւմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն:
Մինչդեռ, Վոլոդյա Դալլաքյանի տուն՝ այսօր մեր այցելության ժամանակ նրա ծնողները խիստ վրդովված պատմում էին, որ տան վրա այդ օրը «հարձակում է» եղել, որին մասնակցել են տասնյակ զինված անձինք։ Վոլոդյա Դալլաքյանը, աշխատանքից վերադառնալով եւ դա տեսնելով, որսորդական հրացանով օդ է կրակել՝ այդ պահին տանը գտնվող կնոջն ու փոքր երեխաներին պաշտպանելու համար: Վոլոդյա Դալլաքյանի կինը խիստ հուզված էր եւ չէր կարողանում խոսել: Նրա մայրը՝ Հերիքնազ Դալլաքյանը, հետեւյալը պատմեց. - «Մի խումբ՝ ավազակ ասեմ, հանցագործ ասեմ․․․ ես չգիտեմ ինչ բառով ներկայացնեմ այդ ամբոխին․․․ իրենց ջիփերով, մերսեդեսներով հավաքվել են, դասավորվել են ու սպասում են տղաս տուն վերադառնա։ Կինը տան մեջ երեխաներին քնեցնելիս է լինում։ Ասում է՝ հանկարծ լսեցի՝ դուռը ուժեղ ծեծում են։ Փոքր՝ 3-4 տարեկան երեխաների հետ 25 տարեկան աղջիկը ի՞նչ կմտածի․․․ ասում է՝ դուրս եկա գիշերազգեստով, ահաբեկվեցի։ Այնպես ուժեղ էին ծեծում, կրակում, գոռում՝ բացեք դուռը, սպանելու ենք ձեզ, մորթելու ենք ձեզ․․․»։
Այնուհետեւ, ըստ Հերիքնազ Դալլաքյանի, հարսը զանգում, Վոլոդյա Դալլաքյանին աշխատավայրից կանչում է, նա էլ հասնում, իրեն ամրակցված օրինական որսորդական հրացանով օդ է կրակում, որից հետո հավաքվածները մեքենաներով փախչում են: Քիչ անց նորից ինչ-որ անձինք ինչ-որ մեքենաներով գալիս են, նորից կրակում տան դարպասներին, պատերին, տան առջեւ կայանված իրենց ազգականի մեքենային, կոտրում մեքենայի ապակիները, դանակով կտրատում մեքենայի անիվներն ու հեռանում:
Հրազենային վնասվածք ստացած որեւէ անձի մասին ոստիկանությունը չի հայտնում։
Վոլոդյա Դալլաքյանի ծնողները վրդովված են, թե ինչո՞ւ են իրենց որդուն ինքնապաշտպանության համար ձերբակալել եւ փոխարենն ազատության մեջ են թողել որդու տան վրա հարձակվածներին։
Քաղաքապետի թեկնածու Ավետիք Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատարվածը պայմանավորում էր քաղաքապետի ընտրություններում իր առաջադրմամբ։
«Երբ որ վերջին ժամերին իմ թեկնածությունս առաջադրեցի, դրանց մեջ աժիոտաժ սկսվեց, որ՝ գործող քաղաքապետ Հակոբյան Սաշիկը պիտի մնար մենակ։ Ինչո՞ւ Ավո Դալլաքյանը դրեց, Ավոն ուժեղ թեկնածու է․․․ ու այդ օրվանից սկսեցին մեր վրա աշխատել։ Մինչեւ մեր տան վրա հարձակումը իրենք 6-րդ շենքում երկու եղբոր են ծեծում՝ 22-23 տարեկան տղաների։ Դրանից հետո մեր բարեկամների վրա քշում, ընկնում են հետեւից ու ատրճանակով սկսում են կրակել։ Դրանից հետո իրենց երրորդ գրոհը՝ ավազակային հարձակումը, մեր տան վրա՝ գալիս են, դռներն են ջարդում։ Վոլոդյային սարքեցին հանցագործ, որ վարկաբեկեն», - ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն։
Ավետիք Դալլաքյանը հայտարարեց, որ կատարվածի իրական դերակատարները ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի ազգականներն են, որոնք շրջում են ազատության մեջ: Ինքը՝ Մուրադ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս պնդումները՝ դրանք որակելով «սուտ հեքիաթներ»։
Հանրապետականի թեկնածու Սաշա Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենց թիմը որեւ կապ չի կարող ունենալ միջադեպի հետ, եւ, ընդհանրապես, դա չի կարող ընտրությունների հետ կապված լինել. - «Դրանք փողոցային խոսակցություններ են։ Չեմ կապում նաեւ կուսակցությունների հետ»։
Ավետիք Դալլաքյանը հայտարարում է, որ եթե որդու նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվի, ինքը հանդիպում է պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մասիսի քաղաքապետի ընտրություններում այս պահին 4 թեկնածու է առաջադրված․ երեքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, մեկը՝ Հանրապետականից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է առաջիկայում որոշի, թե առաջադրված 3 ԲՀԿ-ական թեկնածուներից ով է շարունակելու պայքարը Հանրապետականի թեկնածուի դեմ:

Your browser doesn’t support HTML5