Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կարող է հարձակման ենթարկվել

Wikileaks կայքի խմբագրությունը քաղաքական ապաստան փնտրող մարդկանց իրավունքների աննախադեպ խախտում է որակել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան վրա հնարավոր գրոհը:

Հունիսից դեսպանատան տարածքում է ապաստանել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը` խուսափելով էքստրադիցիայից:

Դեսպանատան վրա հնարավոր գրոհի մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարարը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Պաշտոնական Լոնդոնը տեղեկությունը չի մեկնաբանում: