Ասադի հատուկ բանագնացը մեկնել է Չինաստան

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ բանագնաց Բութաինա Շաաբան այսօր ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Ցզեչիի հետ սիրիական կոնֆլիկտը կարգավորելու եղանակների վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկում է Մահմեդական համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում եւս կքննարկվի Սիրիայի հարցը: Կազմակերպության անդամները կքննարկելն Սիրիայի անդամակցությունը կազմակերպության դադարեցնելու հարցը: