Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների բաժնի ղեկավարը

Այսօր Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների բաժնի ղեկավար Վալերի Ամոսը:

Ամոսը կառավարության եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ կքննարկի խաղաղ բնակիչների համար օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը:

Փորձագետների գնահատականների համաձայն` կառավարության եւ ապստամբների հակամարտության հետեւանքով տուժել է մոտ երկու միլիոն մարդ, մեկ միլիոնից ավելին փախստական է դարձել: