«Հրապարակ»-ն անդրադառնում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում ընդդիմության պասիվությանը. - «Շատ խոսվեց այն մասին, որ ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պասիվ են առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Համայնքի ղեկավարի ընդամենը մեկ թեկնածու Փանիկ գյուղում, եւ միայն այսքանը: Ընդ որում, չի բացառվում, որ այդ մեկ թեկնածուի մասին էլ ՀԱԿ-ը տեղեկացել է թերթերից, քանզի այդ թեկնածուն «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի եղբայրն է՝ ինքնառաջադրված: Մնացած դեպքերում ՀԱԿ անդամներն առաջադրվել են միայն համայնքների ավագանու համար, իսկ «Ժառանգությունից» նույնիսկ այս ֆրոնտում նմուշի համար մի զինվոր էլ չկա: Ընդդիմությունը հակված չէ այս ընտրություններում քաղաքական պայքար տեսնել եւ հարցնելիս էլ առանձին ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ անհավես-ցրողական պատասխաններ են տալիս, թե՝ մեր մարզային կառույցներն այդպես են հարմար գտել: Իսկ ինչո՞ւ են այդպես հարմար գտել, ինչո՞ւ չեն փորձել որեւէ բան հակադրել տեղական իշխան-իշխանիկներին, ոչ ոք տեղյակ չէ: Թողնես՝ օրերով կխոսեն քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին, բայց երբ գալիս է այդ ուղղությամբ մատը մատին խփելու պահը, բոլորը գոլորշիանում են»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Փորձենք պատասխանել հետեւյալ հարցին` եթե չլիներ Տիգրան Առաքելյանի գործը, երկխոսությունը չէ՞ր ընդհատվի եւ հաջողությա՞մբ կավարտվեր: Ինձ թվում է` այս հարցի պատասխանը բոլորին է հայտնի: ՀԱԿ-ի համար հաջողություն կլինեին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխանության համար` եթե ոչ մի բան չփոխվեր: Եղավ վերջինը, բայց ցանկացած բանակցություն արդյունավետ կարելի է համարել, եթե կողմերն իրար ինչ-որ բան են զիջում: Սակայն դրա համար բանակցողները պետք է գոնե մի փոքր հակվածություն ունենան որեւէ բան զիջելու: Այդ տեսանկյունից հիշենք ՀԱԿ-ի եւ կոալիցիայի «բանակցային դիրքերը»: Կոնգրեսը հակված էր քննարկելու նախագահի հրաժարականի եւ խորհրդարանի լուծարման ծրագիրը` քաջ գիտակցելով, որ այն անիրագործելի է: Կոալիցիան առաջարկում էր քննարկել արդար ընտրություններ անցկացնելու խաղի կանոնները` շատ լավ իմանալով, որ այդ կանոններին չի հետեւելու: Անկեղծության այսպիսի մակարդակով հաջողություն ակնկալել երկխոսությունից` անիմաստ է: Հաջորդ անգամ, երբ նման նախաձեռնություն լինի, կողմերը, հավանաբար, պետք է մտածեն ավելի իրատեսական օրակարգի մասին: Այնպես որ` եթե նույնիսկ Տիգրան Առաքելյանի դեպքը չլիներ, երկխոսությունը, միեւնույն է, կտապալվեր»:
«Ժամանակ» օրաթերթի մեկնաբանի հետօլիմպիական մտորումները վերաբերում են Հայաստանում սպորտը զարգացնելու հեռանկարներին. - «Ակնհայտ է, որ Հայաստանի սպորտը կա՛մ դոփում է տեղում, կա՛մ ավելի վատ՝ հետընթաց է արձանագրում: Խնդիրն այն չէ, որ մենք արձանագրում ենք մեդալներ, թե ոչ: Խնդիրն այն է, որ մեզ մոտ չի մնացել որեւէ սպորտային համակարգ, որը կայուն մրցելույթներ կապահովեր մեր մարզիկների համար: Մեկ-երկու մարզիկը բացարձակապես դեռ չի նշանակում մարզական համակարգ: Համակարգն այն է, որը պատրաստում է այնպիսի կադրեր, որոնք իրար փոխելով, հաջորդաբար երկիրը մշտապես պահում են տվյալ մարզաձեւի հավակնորդների շրջանում: Ընդ որում` ամենեւին պարտադիր չէ, որ մենք ուժեղ լինենք բոլոր մարզաձեւերում, չեմպիոններ ունենանք բոլոր մարզաձեւերում: Մենք կարող ենք, մենք պետք է պարզենք մեր առավելությունները, պոտենցիալը եւ զարգացնենք այն մարզական համակարգերը, որոնցում ունենք իսկապես համաշխարհային մակարդակում մրցունակ լինելու հնարավորություններ: Բայց դա չի նշանակում իհարկե, որ մենք պետք է աչքաթող անենք մյուս մարզաձեւերը: Դրանցում մենք պետք է ունենանք այն նվազագույն պայմանները, որոնք հնարավորություն կտան տաղանդը հայտնաբերելու դեպքում նպաստել նրա ինքնադրսեւորմանը, ստեղծել նրա համար առավելագույն աճի պայմաններ: Մենք ներկայումս առավելագույնը ապրում ենք մեր մարզական միֆերով, Խորհրդային Միությունից մնացած հուշերով»:

Your browser doesn’t support HTML5