Սիրիացի ապստամբները հայտարարել են, թե գերի են վերցրել կառավարական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռի օդաչուի:
Ըստ ապստամբների` ինքնաթիռը խփվել է երկուշաբթի օրը Սիրիայի արեւելքում: Ապստամբները եթեր են հեռարձակել մի տեսանյութը, որտեղ Մուֆիթ Մուհամեդ Սուլեյման անունով մի տղամարդ, շրջապատված երեք զինված մարդկանցով, ներկայանում է որպես ռազմական ինքնաթիռի օդաչու: Օդաչու ներկայացած անձը ասում է, որ իր հետ լավ են վարվել եւ հորդորում է կառավարական զորքերին լքել նախագահ Բաշար ալ-Ասադին եւ անցնել ապստամբների կողմը:
Սիրիական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` կառավարական զորքերին պատկանող ռեակտիվ կործանիչը տեխնիկական պատճառով վթարի է ենթարկվել կանոնավոր թռիչքի ընթացքում, իսկ օդաչուն իրեն դուրս է նետել ինքնաթիռից: