Հայ մարզիկը` քառորդ եզրափակիչում

Լոնդոնի Օլիմպիադայի թաեքվոնդո մարզաձեւի 80 կիլոգրամ քաշային կարգի մրցաշարի նախնական փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը քիչ առաջ 8։4 հաշվով հաղթել է Կանադայի հավաքականի ներկայացուցիչ Սեբաստիեն Միշոյին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայաստանցի մարզիկը կմրցի նիդերլանդացի Թոմի Մոլեթի հետ։