«Խնդրում ենք, որպեսզի «Բիլայն» ընկերությունը կամ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կամ կարճ ժամանակահատվածում կատարի տեխնիկական վերազինում եւ տրամադրի համարժեք փոխհատուցում»:
Սա հատված է «Բիլայն» բջջային օպերատորի մի խումբ բաժանորդների բաց նամակից: Նամակի դրդապատճառը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն 3-րդ անգամ օպերատորի կողմից մի քանի ժամ կապ չտրամադրելն է: «Բիլայն»-ի դեմ բողոքի նախաձեռնության հեղինակ Զոհրաբ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հայտարարությունը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ մի քանի ժամում լայն արձագանք է ստացել, քանի որ դժգոհությունը համատարած էր:
«Ինչ-որ բջջային օպերատոր ժողովրդին նման նյարդային վիճակի հասցնելու իրավունք չունի, եւ անգամ այդքանից հետո էլ ոչ մի ներողություն, պարզ ասած` նրանք «թքած ունեն», - ասաց Եգանյանը:
Պարզաբանումներ փորձել են ստանալ «Բիլայն»-ից, բայց ապարդյուն: Զոհրաբի կարծիքով, այսպես վարվելով` ընկերությունը խախտել է քաղաքացիների իրավունքները: Նա ասաց, որ այս բաց նամակը ուղղված է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Համլետ Ծատուրյանը ասաց, որ այս խնդրով իրենք արդեն զբաղվում են: Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ արդյոք կլինեն պատժամիջոցներ, դեռ վաղ է ասել: Նա ասաց, որ հանձնաժողովը որոշում կկայացնի միայն պատճառներին տեղեկանալուց հետո:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում խոստովանեց, որ այսպիսի խնդիրներ իրենց մոտ եղել են նաեւ նախկինում: Ըստ նրա, հիմա ընկերությունում աշխատանքներ են տարվում կապի խափանման պատճառները պարզելու համար. - «Ընկերությունը մոտակա շրջանում համապատասխան քայլերի միջոցով կփորձի հնարավորինս փոխհատուցել իր բաժանորդներին պատճառած վնասները»:
Զոհրաբ Եգանյանը ասաց, որ հիմա սպասում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը: Եթե այդ որոշումը իրենց չբավարարի, ապա իրենց բողոքը կարտահայտեն դատարանում:

Your browser doesn’t support HTML5