Ռուսական ինքնաթիռի որոշ պահեստամասեր երեքից չորս անգամ ավելի թանկ են, քան Boeing-ի կամ Airbus-ի պահեստամասերը, ասում է ընկերության գլխավոր տնօրենը։
«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է հրաժարվել ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռներից, որովհետեւ այդ ինքնաթիռները որակի հետ կապված խնդիրներ ունեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ այդ մասին ասաց «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:
«Խնդիրներ ունեն։ Կոնկրետ չեմ ուզում ասել՝ ե՛ւ շարժիչի, ե՛ւ հերմետիկության։ Հարցեր կան։ Այնպես չէ, որ, ասենք, շատ վատն է ինքնաթիռը, բայց որպես նոր ինքնաթիռ ինքը հաճախ փչանում է եւ եթե լինեին այդ գները շատ էժան եւ մենք կարողանայինք շատ շուտ վերանորոգում անել էժան գներով, մեզ ձեռք կտար», - նշեց «Արմավիա»-ի գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ հայկական ազգային ավիափոխադրողը` «Արմավիա»-ն, հրաժարվել է ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներից եւ ետ է վերադարձել արդեն իսկ ձեռք բերված երկու ինքնաթիռները: «Արմավիան» առաջին ընկերությունն էր, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը պատվիրեց Superjet-երը, ու, փորձագետների գնահատմամբ, եթե առաջին պատվիրատուն է հրաժարվում ինքնաթիռներից, ապա արտադրող ընկերությանը հետագայում եթե ոչ անհնար, ապա շատ դժվար կլինի վաճառել նոր ինքնաթիռներ:
Նորայր Բելլույանը շարունակեց, թե խնդիրը միայն Superjet-երի որակը չէ, կան նաեւ տնտեսական պատճառներ։
«Այդ ինքնաթիռի գինը համարյա համատեղելի է Airbus-ի եւ Boeing-ի գների հետ, իսկ էկոնոմիկան՝ ոչ։ Այսինքն, այդ ինքնաթիռը արագ-արագ փչանում է եւ երկար ժամանակ կանգնում է գետնի վրա։ Իր մասերը, որ պետք է փոխվեն, շատ թանկ են։ Նույնիսկ կան պահեստամասեր, որ համարյա երեքից չորս անգամ ավելի թանկ են, քան Boeing-ի կամ Airbus-ի պահեստամասերը», - պարզաբանեց Բելլույանը։
Մոսկովյան РБК daily պարբերականը, օգոստոսի 6-ին ներկայացնելով «Արմավիայի» կողմից Superjet-երից հրաժարվելու մասին տեղեկությունը, նաեւ գրել էր, թե հայկական ավիաընկերությունը պարտքեր ունի ռուսական արտադրող ընկերությանը` Sukhoi Superjet առաջին ինքնաթիռի սպասարկման համար: Այս առնչությամբ Բելլույանը հայտարարեց․ - «Դա իրականությանը չի համապատասխանում։ Ոչ թե դա պարտքեր են, այլ, պարզապես, ինքնաթիռը հանձնելուց հետո մենք պետք է վերահաշվարկներ կատարենք։ Ինչպես իրենք են ասում՝ մենք ենք պարտք, մենք էլ ունենք իրենց նկատմամբ որոշ գումարային պահանջներ, եւ դրանից հետո արդեն պարզ կլինի, թե ով ում է պարտք իրականում»։
«Արմավիա»-ի գլխավոր տնօրենը ընդհանրացրեց, թե Sukhoi Superjet-ի այս պատմությունից հետո հայկական ավիաընկերությունում որոշել են հետայսու շեշտը դնել Boeing ու Airbus ինքնաթիռների վրա:
«Հիմա մենք արդեն բանակցություններ ենք վարում, եւ շուտով երեւի կլսեք, որ կունենանք նոր ինքնաթիռ՝ Boeing եւ Airbus», - նշեց Բելլույանը։

Your browser doesn’t support HTML5