Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2011թ.

Չորեքշաբթի օրը Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա Պուտին - Սարգսյան առաջին երկկողմ հանդիպումն է Պուտինի` Կրեմլ վերադառնալուց հետո։

Կրեմլի հաղորդագրության համաձայն` հանդիպման օրակարգում են երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում: Անդրադարձ կլինի նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցերին, այդ թվում` ղարաբաղյան խնդրին։

Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում աշխատանքային այցով եւ այդ կապակցությամբ ընդհատում է իր արձակուրդը: