Այսօր Լոնդոնում հանդես կգան հայաստանցի երկու ըմբիշներ

Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկներից այսօր հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Հովհաննես Վարդերեսյանը` 66 կիլոգրամ, եւ Արթուր Ալեքսանյանը` 96 կիլոգրամ քաշային կարգերում։

Դարձյալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեեւը երեկ մեկ ութերորդ եզրափակիչում պարտվեց իրանցի ըմբիշին եւ դուրս մնաց հետագա պայքարից։