Բանաձեւը դատապարտում է Սիրիայի կառավարությանը եւ պահանջում անցում ժողովրդավարական համակարգի։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ուրբաթ օրը կայացած նիստում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Սիրիայի հարցով բանաձեւին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ձայների 133 կողմ, 12 դեմ եւ 31 հարաբերակցությամբ ընդունված բանաձեւով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է Սիրիայի կառավարությանը եւ պահանջում քաղաքական իշխանության փոփոխություն այդ երկրում, անցում «ժողովրդավարական, բազմակարծիք քաղաքական համակարգի»։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կողմից մշակված բանաձեւը նաեւ ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվում համաձայնության գալ «Սիրիայի իշխանությունների կողմից իր որոշումների կատարումն ապահովելու միջոցների շուրջ»։
«Մինչ մենք հանդիպում ենք այստեղ, Հալեպը դարձել է Սիրիայի կառավարության եւ նրան փոխարինել ցանկացողների անողոք ճակատամարտի էպիկենտրոն», - բանաձեւի քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը՝ շարունակելով. - «Գազանության ակտերը, որոնց մասին հաղորդումներ են ստացվում, կարող են կազմել մարդկության դեմ հանցագործություններ կամ պատերազմի հանցագործություններ։ Նման ակտերը պետք է հետաքննվեն, իսկ կատարողները՝ պատասխանատվության ենթարկվեն»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը պարտադրող ուժ չունի։
Այս տարվա փետրվարին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, որը պահանջում էր այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, ընդունվել էր ձայների 137 կողմ, 12 դեմ եւ 17 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փետրվարին եւս Հայաստանը ձեռնպահ քվեարկած պետություններից էր, որոնց թիվը անցած ամիսներին աճել է 14-ով։