«Վահե Ավետյան» հասարակական շարժումը եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում են, որ շարունակելու են հետամուտ լինել, որպեսզի ողբերգության բոլոր մեղավորները պատժվեն:
Այս երկու նախաձեռնությունների ներկայացուցիչները այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեցին, որ առաջիկայում կազմակերպելու են մի շարք ակցիաներ:
«Մենք եկել ենք այստեղ վերահաստատելու մեր հաստատակամությունը, որ Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության կանչվելու է, հասարակական պատասխանատվության է կանչվելու», - ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը:
Նա հայտնեց, որ օգոստոսի 7-ին` Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը, «Հարսնաքար»-ի տարածքում անցկացնելու են մոմավառություն եւ բողոքի երթ Ավան թաղամասում:
«Նաեւ լինելու են մոմավառության արարողություններ աշխարհի 20 երկրներում, եւ սա նույնպես աննախադեպ է: Շարունակական պիկետներ են լինելու «Հարսնաքար»-ի առաջ, ամենամսյա երթեր են լինելու: Եվ, իհարկե, նախաքննության ընթացքը ամբողջովին վերահսկվելու է հասարակության կողմից: Բազմաթիվ ակցիաներ են լինելու` նորանոր եւ շատ անսպասելի: Մենք մտադիր չենք հիմա մեր բոլոր խաղաքարտերը բացելու», - հավելեց Չուքասզյանը:
Նա հնչեցրեց քաղաքացիական նախաձեռնությունների պահանջները. - «Առաջինը, որ Ռուբեն Հայրապետյանը փոխհատուցի Վահե Ավետյանի ընտանիքին: Երկրորդ, Ռուբեն Հայրապետյանը պետք է հնարավորություն չունենա զբաղվելու քաղաքական եւ հասարակական գործունեությամբ»:
Իր հերթին՝ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշեց, թե իրենք լուրջ կասկածներ ունեն, որ Ոստիկանությունը փորձում է կոծկել «Հարսնաքար»-ի գործը եւ ամեն կերպ իրեն զուսպ է պահում Ռուբեն Հայրապետյանի առնչությամբ:
«Մենք պայքարելու ենք, որպեսզի գործը չկարողանան կոծկել», - վստահեցրեց Սանասարյանը։
Անդրադառնալով «Հարսնաքար»-ի միջադեպի պատճառներին` քաղաքացիական նախաձեռնություններից մեկի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ նման կերպ օլիգարխները Հայաստանում փորձում են տարածել վախի, տեռորի մթնոլորտ եւ հայաստանյան հասարակությունն էլ գտնվում է «գանգստերային սպառնալիքի տակ»:
«Նախաքննական մարմինը հրավիրում է Վահե Ավետյանի հորը հանդիպման։ Հո՛րը․․․ հրավիրել են, կանգնեցրել են դրսում՝ հրավիրողը տեղում չի եղել․․․ ես կարծում եմ, որ սա այնքան անարժան, պարսավելի երեւույթ է, որ հենց մենակ սրա շուրջը կարող էր մեծ աղմուկ լինել։ Ինչո՞ւ ես այդ ժամը նշանակել, եթե դու զբաղված ես։ Եթե նշանակել ես այդ ժամը, ինչպե՞ս կարող ես այլ բանով զբաղեցնել քո այդ ժամը։ Ես եւ մենք սա գնահատում ենք որպես քաղաքական վարք՝ ուղղված տեռորի, վախի մթնոլորտը ավելացնելու, մարդուն նվաստացնելու, ինքնավստահությունից զրկելու․․․ եւ այս բոլորը մենք մեր մաշկի վրա ունենում ենք տարբեր ձեւերով», - հայտարարեց Խառատյանը։

Your browser doesn’t support HTML5