Դեռեւս երկու ամիս առաջ՝ հունիսին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը հաստատել է 2013 թվականի արտաքին օժանդակության մասին բանաձեւը, որտեղ առաջին անգամ հատուկ տողով նշել է նաեւ Սիրիայում ապրող հայերին օգնելու անհրաժեշտությունը։
Ընդունված փաստաթղթում Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը փաստում է, որ Միջին Արեւելքում արձանագրված վերջին իրադարձությունները՝ Արաբական գարունն ու Սիրիայում սկիզբ առած բախումները, էլ ավելի են մեծացրել քրիստոնյաներին նետված մարտահրավերները՝ հակամարտություններով ու անկայունությամբ լի այս տարածաշրջանում։ Դժվարության մեջ գտնվող փոքրամասնությունների շարքում հատուկ նշելով հայերին՝ կոնգրեսական հանձնաժողովը կոչ է անում Միացյալ Նահանգների պետքարտուղարին՝ նրանց մարդասիրական օժանդակություն, ինչպես նաեւ վերաբնակեցման աջակցություն տրամադրել։
Ընդ որում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, Ներկայացուցիչների տան Արտաքին հատկացումների հանձնաժողովը առաջին անգամն է այս մասին ձեւակերպում ընդգրկում իր տարեկան բանաձեւում։
«Հատուկ գումար չի ճշտում այս բանաձեւը, այլ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ զորավիգ կանգնել հայ գաղութին եւ քրիստոնյա գաղութներին։ Սա առաջին անգամն է, որ այս տեսակի գրություն, այս տեսակի պարբերություն ներփակված է որեւէ մեկ արտաքին օժանդակության բանաձեւի մեջ», - ասում է Չուլջյանը։
Սիրիացի փախստականների վերաբերյալ բաժնում կոնգրեսականները նաեւ կոչ են անում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին աշխատել Սիրիայի հարեւան երկրների հետ, որպեսզի վերջիններս բաց պահեն սահմանները՝ բռնությունից փախչողների առջեւ, եւ հնարավորություն տան, որ նրանք օգտվեն դպրոցներից ու բժշկական հաստատություններից։
Նշենք, որ օրենքի ուժ ստանալու եւ Միացյալ Նահանգների՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում տեղ գտնելու համար, այս փաստաթուղթը դեռեւս պետք է համաձայնեցվի Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի հետ։ Ընթացակարգը հետեւյալն է. Սենատի եւ Ներկայացուցիչների տան հանձնաժողովները առանձին-առանձին են կազմում հաջորդ տարվա արտաքին հատկացումների ծրագիրը, հետո համատեղ նիստ են անցկացնում՝ տարբերությունները քննարկելու եւ փոխզիջումային, վերջնական տարբերակ ընդունելու համար։
Այս տարի «տարբերությունների» թվում է նաեւ սիրիահայերին օգնելու հարցը, քանի որ Սենատի կազմած տարբերակում նրանց կամ Միջին Արեւելքի քրիստոնյաներին օգնելու դրույթ չի նախատեսված։ Այժմ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, հայ լոբբիստները աշխատանք են տանում, որպեսզի Սենատը եւս համաձայնի վերջնական տարբերակում ընդգրկել սիրիահայերին վերաբերող առաջարկը։
«Օգոստոսի մեջ է, որ Սենատի եւ Ներկայացուցիչների տան միջեւ տարբերությունները պետք է հարթվեն, եւ այս փուլին մեջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պետք է շարունակի աշխատել, որ պետք եղած բաժինը՝ վերաբնակեցման վերաբերյալ, մարդասիրական օգնության վերաբերյալ, լինի նաեւ 2013 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների մասին վերջնական բանաձեւում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։