Պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ
Your browser doesn’t support HTML5
ՀԱԿ-ը եւ իրավապաշտպանները ընդդիմադիր ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի հուլիսի 20-ի որոշումը շարունակում են համարել «ապօրինի» եւ քաղաքական՝ պահանջելով դադարեցնել քրեկան հետապնդումը, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Օգոստոսի 1-ին նրանք բողոքի ակցիա անցկացրին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: