Սոս Սարգսյանի գլխավորած Համազգային թատրոնի` կառուցվելիք շենքի շուրջ քննարկումները շարունակվում են:
«Մենք դեմ չենք թատրոնին, մենք դեմ ենք թատրոնի համար սխալ ընտրված վայրին», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին մի խումբ ճարտարապետներ:
Համազգային թատրոնի շենքը, որի ճարտարապետը Հրաչիկ Պողոսյանն է, առաջարկվում է կառուցել Մաշտոցի պուրակից դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների հարեւանությամբ:
Անցած շաբաթ, հիշեցնենք, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դրվատել էր նախագիծը:
Ճարտարապետ Ռոբերտ Հասրաթյանն այսօր Սարգսյանի մասնակցությամբ քննարկումը որակեց «միակողմանի»` տեսնելով նաեւ որոշակի միտում. - «Ըմբոստացնել թատերական աշխարհը, արվեստագետներին, մտավորականներին ճարտարապետների դեմ»:
Այսօր ասուլիս հրավիրած ճարտարապետները սխալ են համարում թատրոնի տեղի ընտրությունը: Նրանք, ինչպես ասաց ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը, դեմ են եղել տվյալ վայրում մեծ շինությունների կառուցմանը. - «Բազմիցս մերժվել են նախագծեր, որոնք եղել են ե'ւ հյուրանոցներ, ե'ւ առեւտրի կենտրոններ… Բայց դա չի նշանակում, որ եթե մենք արվեստի կամ մշակույթի թեման ներս բերենք, ուրեմն պետք է այդ տեղը անպայման զիջենք»:
Նա հավելեց, որ իրենք թատրոնի շենքի համար այլ տարածքներ են առաջարկել, սակայն պարզվել է, որ դրանք բոլորը սեփականաշնորհված են:
Խնդրի առնչությամբ երեկ հավաք էին կազմակերպել նաեւ Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ պայքարող բնապահպանները:
Նրանցից Լիլիթ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես չեմ ուզում ընտրել իմ երկու իրավունքների միջեւ` կանաչապատ, բարեկարգ տարածք ունենալու եւ մշակութային կյանքով ապրելու իրավունքների միջեւ»:
«Կան Երեւանում բազմաթիվ օբյեկտներ, որոնք կառավարությունը կարող է հանրային գերակա շահ ճանաչել եւ տալ Համազգային թատրոնին», - հավելեց բնապահպան ակտիվիստ Գոռ Հակոբյանը:
Թատրոնի ղեկավարության` հիմնադիր Սոս Սարգսյանի կամ գլխավոր ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի հետ զրույցել չհաջողվեց. նրանք Երեւանում չեն:
Իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (որի շենքում այժմ գործում է թատրոնը) ռեկտոր Արմեն Մազմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Չգիտես ինչու, հայ էկոլոգները եւ ճարտարապետները միայն մշակույթի հարցերում են ակտիվանում»:
Դրամատուրգ, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը «Ազատություն» ռադիոկայանին խնդրի կապակցությամբ ասաց, թե ողջունելի է արդեն իսկ թատրոնի կառուցման երեւույթը, քանի որ անկախացումից ի վեր մեր երկրում նման բան չի եղել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խնդիրը դեռ քննարկման փուլում է, եւ կոնկրետ որոշում առայժմ չի ընդունվել:

Your browser doesn’t support HTML5