Լարված իրավիճակ Թալինի քաղաքապետի ընտրությունների շուրջ
Your browser doesn’t support HTML5
Թալինում օգոստոսի 4-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախաշեմին լարված իրավիճակ է ստեղծվել իշխող Հանրապետականի թիմում։ Ընտրություններում մրցում են 5 թեկնածուներ։ Թեժ մրցակցություն թալինցիները ակնկալում են նրանցից երեքի միջեւ՝ Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Սարգիս Արամյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված, ԲՀԿ տարածքային կազմակերպության պատասխանատու Վազգեն Խաչատրյանի եւ ինքնաառաջադրված անկուսակցական Վորոշ Խաչատրյանի։