Թալինում այս կիրակի կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախաշեմին լարված իրավիճակ է ստեղծվել իշխող Հանրապետականի թիմում։
Ընտրություններում մրցում են 5 թեկնածուներ։ Թեժ մրցակցություն թալինցիները ակնկալում են նրանցից երեքի միջեւ՝ Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Սարգիս Արամյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված, ԲՀԿ տարածքային կազմակերպության պատասխանատու Վազգեն Խաչատրյանի եւ ինքնաառաջադրված անկուսակցական Վորոշ Խաչատրյանի։ Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանի շտաբում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ անկուսակցական Խաչատրյանին սատարում է Թալինի նախկին քաղաքապետ, խորհրդարանական ընտրություններում այս ընտրատարածքից ընտրված հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանը: ՀՀԿ-ի թեկնածու Արամյանի շտաբի անդամները տարակուսած էին, թե ինչպե՞ս կարող է Մնացական Մնացականյանը դեմ գնալ իր կուսակցության որոշմանը եւ լծակներն օգտագործել սեփական թեկնածուի օգտին:
Հիշեցնենք՝ թիվ 15 ընտրատարածքից Մնացականյանի պատգամավոր ընտրվելուց եւ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց։
Թալինի ընտրությունների շուրջ խմորումները սկսվել են թեկնածությունների առաջադրման պահից։ Ի սկզբանե Հանրապետականը առաջադրել էր կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին, սակայն մինչ գրանցումը Գրիգորյանը ինքնաբացարկ հայտարարեց, վերջին պահին ինքնաառաջադրվեց Սարգիս Արամյանն ու Հանրապետականը հայտարարեց նրան սատարելու մասին։ Ե՛վ Ժորա Գիրգորյանը, ե՛ւ Արամյանը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց քայլերը պայմանավորված են եղել կուսակցության որոշմամբ․ երկուսն էլ նույն թիմից են, միմյանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ են։
Հայտարարելով, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է ՀՀԿ-ն փոխել իր որոշումը, ինքնաբացարկ հայտնած Ժորա Գրիգորյանը հերքեց այն լուրերը, թե այդտեղ էլ է Մնացական Մնացականյանի «մատը խառը»։ Ըստ մամուլի հրապարակումների, նախկին քաղաքապետ ու գործող պատգամավոր Մնացականյանը դեմ է եղել Ժորա Գրիգորյանին։ Արդյունքում՝ վերջինս հրաժարվել է ընտրապայքարից, սակայն Մնացականյանը, փաստորեն, չի սատարում Հանրապետականի նոր թեկնածուին եւս:
Տեղեկացանք, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել է Թալին, հանդիպել կուսակցականների հետ եւ վերահաստատել Հանրապետականի աջակցությունը Սարգիս Արամյանին: Նա Մնացական Մնացականյանին հորդորել է հետեւել կուսակցության որոշմանը։
Նշենք, որ պատգամավորը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից եւ չի պատասխանում հեռախոսազանգերին։
Թեկնածու Վորոշ Խաչատրյանի հետ հանդիպել մեզ չհաջողվեց՝ չնայած 3 անգամ այցելեցինք շտաբ։ Շտաբում փոխանցում էին, որ թեկնածուն տեղում չէ, հեռախոսն էլ անհասանելի է:
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ փոխանցեց, թե Սարգիս Արամյանին սատարելու իրենց որոշումը «շատ ճիշտ է» եւ պարտադիր է բոլոր կուսակցականների համար:
«Բոլոր կուսակցականանները պարտավոր են իրականացնել կուսակցության որոշումները։ Եթե ոչ՝ եթե-ների համար կան կանոնադրական պահանջներ։ Դա արդեն կուսակցության ներքին խնդիրն է», - հավելեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է մյուս մրցակցին. ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանի շտաբը ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ իրենք թափանցիկ ընտրությունների եւ հավասար մրցակցության կողմնակից են եւ չեն ցանկանում, որ այս ՏԻՄ ընտրությունը դիտարկվի որպես ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական պայքար։
«Համայնքը ինքը լավագույն ընտրությունը կկատարի։ Կողմնակի ճնշումներով, կուսակցական խոչընդոտներով մենք ընդամենը կվնասենք ընտրությունները», - նշեց Պողոսյանը։
Ե՛վ ԲՀԿ-ի, ե՛ւ Հանրապետականի թեկնածուների շտաբներում հայտարարում էին, որ ընտրակաշառք չի բաժանվում։ Թալինցիներն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ իրենք դեռ որեւէ մեկի կողմից ընտրակաշառքի բաժանման ականատես չեն եղել:
Հավելենք, որ Թալինի քաղաքապետի մյուս երկու թեկնածուները ինքնաառաջադրված անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանն ու Գագիկ Կարապետյանն են:

Your browser doesn’t support HTML5