Համապատասխան օրենքի համաձայն` այժմ Հայաստանում փոխնակ մայրերի միջոցով ցանկության դեպքում ծնող կարող են դառնալ նաեւ միայնակ տղամարդիկ:
2002 թվականից, վերարտադրողական առողջության եւ իրավունքների մասին օրենքի համաձայն, փոխնակ մայր կարող է լինել 18-35 տարեկան առողջ կին, ով ժամանակին արդեն ծննդաբերել է բնական եղանակով:
2006 թվականին փոխնակ մայրության միջոցով ծնվեցին առաջին երկու աղջիկները: Փոխնակ մայրը եղավ կենսաբանական հոր քույրը, սակայն նա երեխայի հետ ժառանգական ոչ մի կապ չունի:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւի խոսքով` փոխնակ մորը ցանկության դեպքում կարող են ընտրել կենսաբանական ծնողները, կարող են նաեւ վստահել այդ գործը բժիշկներին:
Համաճարակաբանության հետազոտությունների ցույց են տվել, որ չբերության հաճախությունը Հայաստանում 2009 թվականի դրությամբ կանանց շրջանում կազմում է 16.8 տոկոս, տղամարդկանց շրջանում` 11.7 տոկոս: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչներն ասացին, որ Համաճարակաբանության հետազոտությունը մեծ գումար պահանջող բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով 2010-ի եւ 2011-ի տվյալներ դեռեւս չկան:
Սակայն ընդհանուր առմամբ հիվանդների քանակն այս երկու տարիների ընթացքում ավելացել է մոտավորապես 10 տոկոսով:
Գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանի խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 15 տոկոսը գերազանցող չբերությունը գնահատվում է որպես պետական նշանակություն ունեցող խնդիր: Վերջին տասը տարիների ընթացքում չբերության ցուցանիշը նվազել է, սակայն կանանց շրջանում այդ ցուցանիշը անցնում է 15-ից եւ մնում է մտահոգիչ:
Գիտահետազոտական կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` հիվանդների մոտավորապես 38 տոկոսը բեղմնավորման արդյունքում երեխաներ ունենում է: Սակայն հավանականության տոկոսը նվազում է կնոջ տարիքի մեծացման հետ:
Հայաստանում արհեստական բեղմնավորումն արժե 1.2 - 1.6 միլիոն դրամ, սակայն, եթե չի հաջողվում արդյունքի հասնել, գումարը հիվանդին չի վերադարձվում:
Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորումից հետո երեք երեխա ծնվել է 2004 թվականի փետրվարի 5-ին:

Your browser doesn’t support HTML5