Բնապահպանության նախարարությունում այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրին նվիրված ընդլայնված նիստ անցկացվեց։
Նիստը գլխավորում էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, իսկ միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում էին Խոսրովի արգելոցի տնօրենը, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բնապահպաններ ու քաղաքացիական ակտիվիստներ:
Հիշեցնենք, դեռ 2007 թվականին, կառավարության որոշմամբ, «Խոuրովի անտառ» պետական արգելոցի տարածքից առանձնացվել էր 118 հեկտար, որի վրա հիմնվել էր «Գիլան» պետական արգելավայրը, իսկ արգելավայրի տարածքում վարձակալության եւ կառուցապատման իրավունքով հողատարածք էր տրվել «Հովազաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որն էլ տարածքում իրականացրել է տնտեսական նշանակության քարաշեն կառույցի շինարարություն: 2011 թվականին կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել Գիլանի արգելավայրի մասին որոշումը եւ տարածքը վերադարձել է իր նախկին՝ արգելոցային կարգավիճակին, սակայն շինությունը չի ապամոնտաժվել:
Բնապահպաններն ու «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները պնդում են, որ շինությունն ապօրինի է եւ պետք է ապամոնտաժվի:
Բնապահպանության նախարարության այսօրվա ընդլայնված նիստի ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենը նախարար Հարությունյանին զեկուցեց, որ 3 անգամ դիմել է «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որպեսզի լուծվի ընկերության լուծարման հարցը, սակայն, արձագանք չստանալով, ստիպված դիմել է դատարան: Այդուհանդերձ, եթե անգամ ընկերության հետ հարցը լուծվի դատական ճանապարհով, նախարար Արամ Հարությունյանի խոսքով, նախարարությունն ընկերությանը փոխհատուցում տալու որեւէ հնարավորություն այսօր չունի։
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման պետ Արտաշես Զիրոյանի խոսքով, միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է նաեւ Խոսրովի արգելոցում կառուցված շինության ճակատագրի հարցը:
«Քանի որ դեռեւս վերջնական լուծարման խնդիրը չունենք, առաջ են քաշվել տարբերակներ՝ ապամոնտաժման, համատեղ շահագործման, փոխհատուցման», - նշեց Զիրոյանը՝ հավելելով․ - «Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի այդ օբյեկտը մտցվի Խոսրովի արգելոցի բալանսի մեջ եւ որպես գիտահետազոտական օբյեկտ ծառայի արգելոցի համար»։
Երեկ ավելի քան 3 տասնյակ բնապահպան ու քաղաքացիական ակտիվիստներ այցելել էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Նրանք տարբեր գրություններ էին թողել արգելոցի տարածքում կառուցված շինության պատերին՝ «ապամոնտաժել», «ապօրինի է», «հեռացեք» եւ այլն։ Տեղեկանալով Խոսրովի արգելոցի տարածք բնապահպան ակտիվիստների այցի մասին՝ նախարար Հարությունյանը հայտարարեց, թե բնապահպանների այդ այցելության համար արգելոցի տնօրենը պատասխանատվության է ենթարկվելու։
«Եվ ընդհանրապես, ո՞վ է ձեզ թույլ տվել արգելոցում այդպիսի մուտք ու ելք կատարել։ Այսօրվանից մենք պայմանավորվածություն ձեռք կբերենք, որ տարածքի մուտքը լինի միայն նախարարության թույլտվությամբ», - հայտարարեց նախարարը։
Տեղեկանալով այն մասին, որ արգելոցի տարածք մուտք գործելու համար արգելոցի աշխատակիցները անձից 500 դրամ են գանձում, Արամ Հարությունյանն ասաց, որ այդ վճարը պետք է վերանա։
«Արգելոցի ռեժիմը, ձեր առաջարկությունների հիման վրա, ավելի խստացնում ենք», - հավելեց նա։
Ինչ վերաբերում է բնապահպանների մյուս մտահոգությանը` հակահրդեհային ճանապարհաշինությանը, ապա, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքով, բոլոր տիպի հակահրդեհային, տուրիստական, էկոտուրիստական երթուղիների, ճանապարհների հետ կապված նախաձեռնությունները կասեցվում են, մինչեւ նախարարությունում դրանց վերաբերյալ համապատասխան քննարկում անցկացվի։
«Այսինքն՝ կատեգորիկ որեւիցե գործողություն, տեխնիկա, միջամտություն չիրականացնել, ճանապարհներ չգցել, չբացել, չտանել, չբերել», - ընդգծեց նախարարը։

Your browser doesn’t support HTML5