ՄԱԿ-ի տվյալներով` վերջին երկու օրերին, երբ Սիրիայի կառավարական զորքը զանգվածային հարձակումներ է իրականացնում երկրի հյուսիսում, Հալեպ քաղաքը լքել է շուրջ 200 հազար մարդ։
Հալեպի բնակչության պաշտոնական թիվը 2.5 միլիոն է:
ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել քաղաք հումանիտար բեռների առաքման համար:
Ամոսի տարածած հայտարարությունում նշվում է, որ Հալեպի խաղաղ բնակչությունը շրջափակման մեջ է։ Շատերը թաքնվում են դպրոցների եւ հանրային հաստատությունների շենքերում, նրանք սննդի, ջրի եւ հիգիենայի պարագաների կարիք ունեն:
Սիրիայի ընդդիմությունը օտարերկրյա պետություններին կոչ է արել ապստամբներին ապահովել զենքով:
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել Սիրիայում արյունահեղությանը վերջ տալուն, ջանքեր չխնայել սիրիական հակամարտության լուծման ուղղությամբ եւ հասնել հակամարտող կողմերի միջեւ երկխոսությանը: Սիրիայի հարեւան երկրներին էլ Հռոմի պապը հորդորել է օգնել երկիրը լքել փորձող փախստականներին։