Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ժամանակավոր հանձնաժողովի նպատակը կոռուպցիոն փաստերի հայտնաբերումը եւ համապատասխան զեկույցով հանդես գալը կլինի:
«Մեր գնահատմամբ, կոռուպցիան իսկապես այսօր հարցերի հարցն է մեր պետության մեջ, եւ բոլոր այն հակառուպցիոն հանձնաժողովները` նախագահին, վարչապետին կից եւ այլն, ըստ էության, որեւէ արդյունք չեն տվել», - ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Եվ մենք վստահ ենք, որ եթե իսկապես Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն ունենա քաղաքական կամք եւ համաձայնվի, որպեսզի ձեւավորվի այս հանձնաժողովը, որտեղ պետք է լինեն հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ, այն բավականին կնպաստի պետության մեջ տնտեսական, ֆինանսական եւ նաեւ քաղաքական գործընթացների առողջացմանը»:
Հարցին, թե որքանո՞վ են վստահ, որ ժամանակավոր հանձնաժողովը, եթե, իհարկե, ձեւավորվի, կկարողանա արդյունավետ աշխատել, Հակոբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, այս հանձնաժողովը կկարողանա ինչ-որ տեղ ծառայել իր նպատակին, որովհետեւ սպասարկող հանձնաժողով չի լինի: Բոլոր հանձնաժողովները իրենց կառուցվածքով միեւնույն է եղել են համակարգի եւ իշխանության սպասարկող հանձնաժողովներ: Այս հանձնաժողովը իր կառուցվածքով եւ բովանդակությամբ, ընդհակառակը, սպասարկող հանձնաժողով չի լինում, որովհետեւ հիմնականում ձեւավորված կլինի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է, որ կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը «իմիտացիա» է:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն չէ այս տեսակետի հետ, այդուհանդերձ, ասում է, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միտքը լավն է:
«Բայց վերջնական գնահատականը կտրվի, երբ ծրագրավորված ինչ-որ բան լինի... սովորաբար նման դեպքերում ավելի շատ ուղղվածությունը գնում է այլ լիազոր մարմինների ֆունկցիաները վերցնելու, այլ բան է, եթե փորձելու են տեղեկատվություն ստանալ: Երբ նախագիծը կլինի, կքննարկենք, կպատասխանենք», - ասաց Սահակյանը` հավելելով, թե առաջին հերթին հենց իշխանություններն են փորձում արմատախիլ անել կոռուպցիան:
Հայաստանում գործող Շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոն (ՇՊԱԿ) անցած մեկ տարվա ընթացքում դիմել է մոտ 1600 քաղաքացի: Դիմածներից ավելի քան 170-ի մոտ եղել են կոռուպցիոն բնույթի խնդիրներ: Կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը ասում է, որ իրենց դիմած քաղաքացիները կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրների հետ առնչվել են Երեւանի քաղաքապետարանում, կադաստրում, սոցիալական ապահովության մարմիններում, ոստիկանությունում:
Ինչ վերաբերում է պարբերաբար տարբեր պետական մարմիններում կոռուպցիայի դեպքերի բացահայտմանն ու ձերբակալություններին, ապա Ատովմյանը չի կարծում, որ դա արվում է հասարակությանը «ինչ-որ բան ցույց տալու համար»:
«Դա որոշակիորեն ընդգծում է նաեւ կամքի առկայություն, բայց այլ բան է, որ տեմպերը կարող էին լինել ավելի արագ, եւ այդ ամենը կարող էր արվել ավելի արդյունավետ», - ասում է նա:

Your browser doesn’t support HTML5