Հարավային Օսիան եւ Աբխազիան` «Ռուսաստանի տարածք»

Վրաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Օլիմպիադայի պաշտոնական կայքում կշտկի վրացի երկու մարզիկների կենսագրականներում տեղ գտած սխալները:

Վրաստանից անջատված Հարավային Օսիան եւ Աբխազիան Օլիմպիադայի կայքում ներկայացված են որպես Ռուսաստանի տարածք: