ԱՄՆ-ին մտահոգում է իրավիճակը Հալեպի շուրջ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել սիրիական Հալեպ քաղաքի մոտ կառավարական զորքեր կենտրոնացնելու առնչությամբ:

Պետդեպարտամենտը, վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, նշում է, որ դեպի Հալեպ են շարժվում տանկային շարասյուներ: