Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Լոնդոնում վաղը պաշտոնապես մեկնարկող ամառային Օլիմպիական խաղերի hայաստանցի մասնակիցներին։
Ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Սիրելի՛ մարզիկներ եւ մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին: Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսեւորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը»:
«Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետեւելու են Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների եւ մրցանակակիրների շարքը եւ ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում», - իր ուղերձում նշում է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Անձամբ եմ տեղում հետեւելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը»:
Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցելու են 25 մարզիկներ, որոնք կմրցեն ձյուդո, մարմնամարզություն, հրաձգություն, լող, ծանրամարտ, ըմբշամարտ, թեյքվանդո, թեթեւ ատլետիկա մարզաձեւերում: