Մանոյան. Ցանկալի է, որ հայ համայնքը մնա Սիրիայում

Your browser doesn’t support HTML5

Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ ցանկալի է, որպեսզի սիրիահայ համայնքը մնա Սիրիայում: Մանոյանը, ընդգծելով, որ Հայաստան գալ ցանկացողներին պետք է հնարավորինս օգնել, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի դասական այդ համայնքը քանդվի: