Իրանը սպառնում է ԱՄՆ-ին

Իրանը սպառնում է Միացյալ Նահանգներին ջախջախիչ պատասխան տալ կիբերհարձակումները շարունակելու դեպքում: Այս տեղեկությունը չորեքշաբթի օրը հաղորդել է իրանական ISNA գործակալությունը` վկայակոչելով իրանցի անանուն պաշտոնյայի:

Հունիսին պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, թե տեղյակ է իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական փորձերով լուծելու ձախողումից հետո զանգվածային համակարգչային հարձակում ծրագրող ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի նպատակներին: