ՀՀՇ երիտասարդական միության գերագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն դատապարտված ակտիվիստների:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին եւ Դավիք Քիրամիջյանին:
«Մենք չենք կարող այս փաստի կողքով պարզապես անցնել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) Երիտասարդական միության գերագույն խորհրդի անդամ Արման Գալոյանը: Նրա խոսքով, կատարվածը պարզ հաշվեհարդար էր երիտասարդների հանդեպ. - «Այս ապօրինի դատավճիռը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են, որ դեռ նախագահական ընտրությունների գործընթացը չմեկնարկած հաշվեհարդար են սկսել երիտասարդների հանդեպ: Պետք է հիասթափեցնեմ երիտասարդներին, որովհետեւ ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի վախը վաղուց է բռնվել: Որեւէ մեկից չենք վախենում, ընդհակառակը, նման մեթոդներով նրանք ստիպում են ավելի կոշտացնել պայքարը»:
«Ես հասկանում եմ այս ամենի տակ ինչ ենթատեքստ է թաքնված», - նշում է Արման Գալոյանը եւ հավելում, որ պատճառը «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվանից հետո առաջացած հասարակական մեծ ակտիվությունն է, որին ակտիվորեն մասնակցել են նաեւ կուսակցությունների եւ հասարակական նախաձեռնությունների անդամները:
Այս տարի փետրվարի 26-ին երիտասարդական քաղաքական թեւերը եւ հասարակական կազմակերպությունները մասնակցել են մի խորհրդաժողովի, որի ժամանակ արձանագրել են խնդիրներ եւ հանդես եկել դրանց լուծման միասնաբար պայքարելու հայտարարությամբ: Այսօր ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհուրդը առաջարկում է նույն կուսակցություններին եւ քաղաքացիական նախաձեռնություններին միանալ իրենց: ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանի խոսքով, սա միասին պայքարելու կոչ է:
ՀՀՇ երիտասարդական միության անդամները նշեցին նաեւ, որ դատապարտված ակտիվիստների համար շարունակելու են պայքարել:

Your browser doesn’t support HTML5