Անցած գիշեր «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը:
Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»:
Հալեպաբնակ Ծովինար Խնկիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ մինչեւ այսօր Հալեպում հանգիստ էր. - «Բայց այսօր շատ ուժեղ էր ամեն ինչը»:
«Հիմա գալիս են, շատ են գալիս», - շարունակեց Ծովինարի քույրը: - «Ռմբակոծումների տակից ենք փախել: Մի քիչ շունչ քաշելու ենք եկել, նոր ներվերով հետ գնանք, շարունակենք մեր կյանքը: Վարձով պիտի ապրենք, ծնողներս այստեղ են, ամուսինները այնտեղ են: Պիտի աշխատեն, որ կարողանանք ապրենք»:
Վերադառնալու մտադրություն ունեցող ուղեւորները, չձայնագրվելու պայմանով, ասում էին, որ չէին ցանկանա կողմերի մասին որեւէ բան հրապարակել:
Իսկ ձայնագրվելիս կցկտուր պատմում են, թե Հալեպում իրավիճակը լավ է, խոսում են իրենց ակնկալիքների մասին, թե մոտ ապագայում նախագահ Բաշար ալ-Ասադը կչեզոքացնի ապստամբներին ու կյանքը կվերադառնա նախկին հունը:
«Վատ օրեր ունեցել ենք, բայց կատաստրոֆիկ վիճակի չենք հասել: Մեր զորքը ուժեղ է», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
Այն սիրիահայերը, ովքեր գալիս են հաստատվելու մտադրությամբ, առանց զգուշանալու արտահայտում են իրենց մտահոգությունները: Նրանք պատմում էին, որ Հալեպում վերջին շրջանում վիճակն իսկապես վատացել է, քաղաքում կրակոցներ են հնչում:
Օդակայանում էին նաեւ Սփյուռքի նախարարության աշխատակիցները, ովքեր առաջին անգամ տեղեկատվական թերթիկներ էին բաժանում սիրկահայերին ու հարցաշարով պարզում նրանց այցի նպատակները: Տեղեկատվական թերթիկում նախարարությունն իր տվյալներն է նշել եւ այն առաջարկները, որոնց միջոցով կարող է օգնել նրանց:
Հայաստանի կառավարության աջացությունն ունեն հիմնականում նրանք, ովքեր մտադիր են կյանքը շարունակել հայրենիքում:
Համբիկ Շիմշիրյանը Դամասկոսից է եկել: Վերջնականապես որոշել է հաստատվել Հայաստանում, որովհետեւ պատերազմական այս իրավիճակից հետո այլեւս անիմաստ է համարում մնալ Սիրիայում: Չնայած Դամասկոսում նա կարի արտադրամաս ունի, երկու տուն: Բոլորի դռները կողպել է ու հույսով եկել Հայաստան` այստեղ նոր կյանք ու գործ սկսելու համար: Ասաց, որ վաղուց էին ուզում գալ Հայաստան, եւ պատերազմը արագացրեց այդ որոշումը:
Հարութ Կակաջյանը եւս գործարար է: Սիրիայում ու Լիբանանում բիզնեսներ ունի: Զբաղվում է չինական խաղալիքների ներկրմամբ: Արդեն տասն օր է ընտանիքին Հայաստան է բերել: Սկզբում շրջագայության նպատակով էին եկել, բայց իրադարձությունները Սիրիայում ստիպեցին նրանց վերանայել որոշումն ու հաստատվել Հայաստանում` եթե իհարկե կարողանա նոր գործ ձեռնարկել: Նա ասաց, որ առայժմ վարձով ենք ապրում, բայց մտադիր են բնակարան գնել. - «Մեկ հատ գնեց քույրս, մեկ հատ էլ ես կարող եմ գնել»:
Այս գիշեր Հալեպից Երեւան եկած ինքնաթիռը ավելի քան 100 մարդ տեղափոխեց Սիրիա: Ինքնաթիռի մոտ կեսը երիտասարդներ էին, ովքեր երկու շաբաթ առաջ Հայաստան էին եկել Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով: Երիտասարդները սկաուտական շարժման միջոցառումների մասնակիցներն էին: Նրանք խուսափում էին խոսել լրագրողների հետ, նշում էին, որ իրենց ղեկավարները հրահանգել են քաղաքականության վերաբերյալ խոսք չասել:
Բացի այս երիտասարդներից, տուն էին վերադառնում նաեւ շրջագայության եկածները:
Հալեպ էր ուղեւորվում նաեւ վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մարգրիտ Ավետյանը: Հալեպում են նրա հարազատները: Ասում էր, թե հստակ տեղեկություններ չունի իրավիճակից: Բայց Հայաստան տեղափոխվելու մտադրությունը գնալով մեծանում է: Նրա խոսքով, վիճակը հիմա կարծես ավելի վատ է, քան իրենց գալու ժամանակ` հուլիսի 10-ին:
Մարգրիտը դժգոհում էր անձնագրի ստացման հետ կապված հարցերից: Սկզբում նրան ասել էին, որ դա կտեւի մեկ-երկու ամիս, բայց ի վերջո ստացել է. - «Հպարտ եմ, որ անձնագիր ունեցա»:
Հալեպ վերադարձողներից շատերը հույս ունեն, որ իրավիճակը կլավանա, հակառակ դեպքում մտադիր են ստանալ Հայաստանի քաղաքացիություն ու տեղափոխվել հայրենիք:

Your browser doesn’t support HTML5