«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Կառավարության վերջին` 2012-2017 թվականների ծրագրում, որպես գործունեության գերակայություն, նշված է. «տնտեսության տարազանման (դիվերսիֆիկացման) ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով»: Մինչդեռ վստահաբար շատերն են հիշում, թե ինչպես էր ընդամենը մեկուկես տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աղմկահարույց հեռուստահարցազրույցում լրագրողներին բացատրում, որ Հայաստանին պետք չէ ապրանք արտադրել եւ արտահանել, որ Հայաստանը պետք է լինի բացառապես միտք արտահանող երկիր։ Սակայն ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, հիմա եթե մարդը ճանապարհի կեսից հասկացել է, որ սխալվել է, թերեւս կարելի է միայն ողջունել նրա վերադարձը ճիշտ ուղուն` որն էլ, տվյալ դեպքում, կարող է դիտարկվել կառավարության ներկայիս ծրագիրը:
«Առավոտ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է «Հարսնաքար»-ի գործով հարցաշարին. - «Հարցաշարը շատ մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բովանդակությանն էլ առանձնապես անդրադառնալ չեմ ցանկանում: Բայց եթե օրենքը խախտվում է, դրա համար պետությունն ունի Սահմանադրությամբ լիազորված մարմիններ, որոնց էլ իրավասություն է տրված օրինախախտին հարցեր տալու: Հայաստանում կա իրավապահ համակարգ, եւ ես չեմ կարծում, որ իրավապահ մարմիններին, իրենց գործի գիտակներին, որոնք երկար տարիների պրոֆեսիոնալներ են եւ իրականացնում են իրենց վրա դրված սահմանադրական պարտականությունները, ճիշտ է այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչների կողմից այս կամ այն քրեական գործի քննության վերաբերյալ հարցաշար ներկայացնելը: Կա քննություն, կա նախաքննության գաղտնիության իրավունք, կան պրոֆեսիոնալներ. չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա, որ որեւէ քաղաքական կուսակցություն խառնվի իրավական խնդիրներին»:
«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) ասում է. - «Այն, ինչ անում են այս օրերին Գյումրիի դեռեւս գործող քաղաքապետը, նրա ընտանիքը եւ նրա կլանը, եւս մի լուրջ ահազանգ է առ այն, որ հնարավորինս շուտ Գյումրին պետք է փրկել այդ «պերսոնաժի» տիրապետությունից։ Այդ մարդուն թվում է, թե քաղաքը իր սեփականությունն է, եւ որեւէ թեկնածուի ցանկացած հավակնություն՝ ընտրվելու այդ պաշտոնում երեւի թե ընկալում է որպես իր անձնական ունեցվածքի վրա անհամաչափ ոտնձգություն։ Այս ամենը իրոք զավեշտական կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Քաղաքապետի ընտրությունների շուրջ Գյումրիում ստեղծված իրավիճակն իրապես այնքան արտառոց է, որ ստիպում է լրջորեն մտածել հանրապետության երկրորդ քաղաքը ոչ միայն այդ «պերսոնաժից», այլեւ նրա բոլոր մետաստազներից օր առաջ ազատելու մասին»:
«Հրապարակ»-ը նկատում է. - «ԲՀԿ - «Ժառանգություն» վեճը հասնում է իսկական զավեշտի»: Թերթի մեկնաբանը զրուցել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ` փորձելու հասկանալ խնդրի իրողությունը: «Արտահերթ նիստի տապալումից հետո կրկին սկիզբ առած այս հակամարտությունը հեռանկարային չէ ոչ «Ժառանգության», ոչ առավել եւս ԲՀԿ-ի համար, որովհետեւ դրանից հետո չքննարկել, թե ինչպես անել, որ հաջորդ անգամ նման բան չկրկնվի, եւ կամ ինչպես անել նոր նիստ հրավիրել, այլ փոխարենը լեզվակռվի բռնվել, փորձել քաղաքական դաշտում միմյանց մեկուսացնել, կարծում եմ՝ որեւէ լավ հեռանկար չի խոստանում ոչ մեկին, առավել եւս՝ ԲՀԿ-ին, երբ իրենք են բարձրաձայնել այդ մասին», - ասել է «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը: Մինչդեռ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, «Ժառանգություն»-ն է փորձում ԲՀԿ-ին վիրավորել` ինչ-ինչ նկատառումներից ելնելով, եւ «ամենեւին փոխհրաձգություն չկա»: Թե որոնք են այդ նկատառումները, Ուրիխանյանը չի ցանկացել խոսել: Ասել է. - «Ժառանգության»-ը հարցրեք… Որտեղ որ կա կոնկրետ արդյունք ապահովելու ցանկություն, միտում, հեռանկար, «ժառանգություն»-ը չի մասնակցում: Որտեղ որ ի սկզբանե պրովոկացիայի հոտ առաջացնող քայլեր են եւ ի սկզբանե դատապարտված են տապալման, «Ժառանգություն»-ը կարծես թե խելքը գցում է, որ այլ քաղաքական ուժերը դրանով զբաղվեն»:

Your browser doesn’t support HTML5