Սիրիայում ժամ առ ժամ ահագնացող պատերազմի հետեւանքով շուրջ մեկուկես միլիոն մարդ մնացել է անօթեւան: Այս տեղեկությունը փոխանցում են տեղական կազմակերպությունները:
Միայն վերջին երեք օրերին Հորդանան փախած սիրիացիների թիվը, ըստ Հորդանանի իշխանությունների, հասել է 5 հազարի:
Մինչդեռ, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի պնդմամբ, այս պահին Սիրիայում իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանի կառավարությունը հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար:
Սիրիացի ապստամբները հայտարարում են, որ կառավարական բանակը քիմիական զենք է տեղափոխում երկրի սահմանային հատվածներ: Սիրիական ազատ բանակի տվյալներով, Ասադի կողմնակիցները քիմիական զենքերը տեղափոխում են սահմանի վրա գտնվող օդանավակայաններ:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հորդորել է չանել ճակատագրական սխալ՝ չօգտագործել քիմիական զենքերի պահուստը:
Օբաման զգուշացրել է, որ եթե Ասադն ու նրա շրջապատը քիմիական զենք կիրառեն, պատասխանատվություն կկրեն Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության առջեւ:
Օբամայի հայտարարությունից առաջ Սիրիայի արտաքին գործերի նախարարն ասել էր, թե Սիրիան քիմիական զենք չի կիրառի իր քաղաքացիներ դեմ, փոխարենը զգուշացրել էր, թե այդ քայլին կգնա օտարերկրյա ագրեսիայի դեպքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, դատապարտելով Սիրիայում ահագնացող պատերազմը, միջազգային հանրությանը հորդորել է զգոն լինել՝ կապված քիմիական զենք գործադրելու հնարավորության հետ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեծ վտանգ է տեսնում, որ քիմիական զենքը կհայտնվի Ասադի կողմնակից «Հզբոլլահ» շարժման տրամադրության տակ:
Քիմիական զենքի կիրառման վտանգին զուգահեռ` Ասադի ռեժիմը շարունակում է գործադրել ապստամբներին հետ մղելու ճիգերը՝ զանազան տեխնիկայի կիրառմամբ: Հալեպում՝ Սիրիայի երկրորդ քաղաքում այսօր Ասադի բանակն ավելացրել է հրթիռների, ուղղաթիռների եւ տանկերի քանակը: Ժամ առ ժամ միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են նոր՝ տասնյակ զոհերի մասին:
BBC-ի հաղորդմամբ՝ բանտերում սկսվել է նստացույց: Զանգվածային գնդակահարություններ են սկսվել բանտերում: Միայն Հալեպի բանտում 9 դատապարտյալ է մահացել պայթյուններից ու հրդեհից: Նույն իրավիճակն է նաեւ Հոմսի բանտում: Իրավապաշտպաններն այս իրավիճակը համարում են «միջազգային աղետ»:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ կառավարությունն ուժերը կենտրոնացրել է առավելապես Դամասկոսում ապստամբների հսկողության տակ գտնվող հատվածները գրավելու նպատակով: «Սիրիայի ազատ բանակը պատերազմ կմղի այնքան ժամանակ, մինչեւ վարչակազմն ուժասպառ լինի»: Washington Post-ի փոխանցմամբ, ապստամբները սկսել են օգտագործել «պարտիզանական մարտավարություն»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե ռեժիմը հեռանալու է վաղ թե ուշ. - «Մենք հավատում ենք, որ Սիրիայի ժողովուրդը կհաղթի»:

Քիմիական զենքը՝ «սահմանային օդանավակայաններում»

Ուժերը կենտրոնանում են Դամասկոսում
Քիմիական զենքի կիրառման վտանգին զուգահեռ` Ասադի ռեժիմը շարունակում է գործադրել ապստամբներին հետ մղելու ճիգերը՝ զանազան տեխնիկայի կիրառմամբ: Հալեպում՝ Սիրիայի երկրորդ քաղաքում այսօր Ասադի բանակն ավելացրել է հրթիռների, ուղղաթիռների եւ տանկերի քանակը: Ժամ առ ժամ միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են նոր՝ տասնյակ զոհերի մասին:
Գնդակահարություններ բանտերում