Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված եւ դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:
Սերգեյ Նարիշկինը եւս արձանագրել է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել:
Պետդումայի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների միջեւ կապերի առավել սերտացմանը: