Ադրբեջանում 2013 թվականին անցկացվելիք նախագահական հերթական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կլինի կուսակցության ղեկավար, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է «Ենի Ազերբայջան»-ի փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։
«Իլհամ Ալիեւի նախագահության օրոք Ադրբեջանի տնտեսությունը իր զարգացման սրընթաց փուլն է ապրում, եւ այդ զարգացումը հանգեցնում է Ադրբեջանի քաղաքացու բարեկեցության եւ կյանքի մակարդակի բարելավմանը։ Դա դրսեւորվում է Ադրբեջանի հզորության աճի, տարածաշրջանում եւ աշխարհում Ադրբեջանի դիրքի ամրապնդման մեջ», - ասել է Ահմեդովը։
«Դա բխում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու շահերից։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է դա», - վստահեցրել է «Ենի Ազերբայջան»-ի փոխնախագահը։
51-ամյա Իլհամ Ալիեւը ադրբեջանական պետությունը ղեկավարում է արդեն 9 տարի. 2003 թվականի հոկտեմբերին նա ընտրվել, իսկ 2008 թվականին` վերնըտրվել է նախագահի պաշտոնում։