Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին: Այս մասին երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Թեեւ այդ որոշման պաշտոնական ձեւակերպումը չկա, բայց այս պահին իշխող կուսակցությունում քննարկում են ինչ ձեւով ներկայացնել իրենց որոշումը. Բալասանյանին իրենք առաջադրեն որպես թեկնածու, թե՞ ուղղակի հանդես գան ի պաշտպանություն ԲՀԿ-ի թեկնածուի:
«Երբ ասում ենք, որ մենք դրական ենք գնահատում Բալասանյանի թեկնածությունը, բնականաբար, մենք կամ կառաջարկենք կամ կպաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը: Խնդիրը այստեղ վերաբերում է նրան, թե ինչպիսի արձանագրումով ներկայանալ հանրությանը, որ ավելի օգտավետ լինի հենց Բալասանյանի համար», - մանրամասնեց Սահակյանը:
ՀՀԿ-ն Գյումրիում շատ արժանի կուսակիցներ ունի, որոնք կարող են դառնալ քաղաքապետ, ասում է Սահակյանը: Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ Բալասանյանը, նա պատասխանեց. - «Ի՞նչ է պիտի սկսենք զրոյից… արդեն ներկայանալի անձ կա, որրը բավականին լուրջ համարում ունի Գյումրիում: Այն ծրագրերը, որոնք առկա են Գյումրիում քաղաքաշինության եւ քաղաքի մակարդակներով, գտնում ենք, որ Սամվել Բալասանյանը բավականին փորձառու է այդ իմաստով` եւ որպես բաժնետիրական ընկերության մասնակից, եւ որպես պատգամավոր. առավել եւս, կարծում եմ, որ այն համակիրները, որոնք կունենա ինքը, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացնեն Գյումրիում»:
ՀՀԿ-ի փոխնախագահը հայտարարեց` Վարդան Ղուկասյանը վատ քաղաքապետ չէր, բայց ՀՀԿ-ն նրան չի սատարի:
«Խորհրդարանական ընտրություններում մենք Գյումրիում մեր սպասելիքներից բավականին քիչ ձայներ հավաքեցինք. մասամբ նաեւ սա է վերլուծվում, որովհետեւ եթե քաղաքականության մեջ ես, ապա պարտությունները, ձախողումները կամ անարդյունավետությունները շատ հաճախ չեն ներվում, դա է քաղաքական ստրուկտուրան: Իրողություններ են տեղի ունեցել, նաեւ այն աղմուկները` ճիշտ, թե սխալ, որ կապված են եղել Ղուկասյան ընտանիքի կամ Վարդան Ղուկասյանի հետ, ժողովրդի մեջ բավականին աժիոտաժ են առաջացրել, եւ կարծում եմ, այստեղ պիտի իր հրամայականը ունենա նաեւ ժողովուրդը», - ասաց նա:
ՀՀԿ-ին փաստորեն չի մտահոգում այն, որ ԲՀԿ-ն հայտարարել է, թե ինքը այլընտրանք է իշխանությանը: Սահակյանն ասաց` իրենց համար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտադիր չէ, որ թեկնածուն ՀՀԿ-ական լինի, կարեւորը` տեղի բնակչության համար ընդունելի լինի: Չի անտեսվում նաեւ նրա հաղթելու հավանականությունը: Բալասանյանի թեկնածության նկատմամբ ՀՀԿ-ի դրական վերաբերմունքն էլ, Սահակյանի խոսքով, այս սկզբունքի շրջանակներում է: Սահակյանն ասում է` Բալասանյանի ընտրության դեպքում Գյումրին չեն կորցնում, այլ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետը կամ ՏԻՄ ղեկավարը առաջիկա նախագահական ընտրություններում, նրա խոսքով, «չեն կանխի իրենց թեկնածուի վերընտրությունը»:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ձեւաչափով կմասնակցեն սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձը, հնարավո՞ր է ՀԱԿ-ը նրանց թեկնածուին պաշտպանի, ասաց` Գյումրիի քաղաքապետի ընտրության, ինչպես նաեւ Բալասանյանի սատարել-չսատարելու հարց չեն քննարկել:
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փոխանցեց, որ հնարավոր է` սեփական թեկնածուով մասնակցեն ընտրություններին: Որոշումը կընդունի Դաշնակցության Գյումրիի կառույցը:
«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասնական տեսակետով հանդես կգան, ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա փոխանցեց` սեփական թեկնածու գուցե չառաջադրեն, բայց կսատարեն ընտրապայքարի որեւէ մասնակցի, բնականաբար, ընդդիմադրի: Այդ թեկնածուն Բալասանյանը չի լինի:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ Սամվել Բալասանյանին նկատմամբ որեւիցե անձնական բան չունենալով, բայց հաշվի առնելով քաղաքական այն գիծը, որ այսօր առաջ են մղում են ԲՀԿ կամ ՀՀԿ-ն, նա մեր թեկնածուն չի կարող լինել», - ասաց Քոքոբելյանը:
ՀՀԿ-ի դաշնակից «Օրինաց երկիրը» քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Հարցին` իսկ նախկին կուսակցին` Սամվել Բալասանյանին, հնարավո՞ր է սատարեն (երբ ՕԵԿ-ը ընդդիմադիր դարձավ, Բալասանյանը դուրս եկավ կուսակցությունից), ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե կուսակցությունն արձակուրդում է, նման հարց չեն քննարկել:

Your browser doesn’t support HTML5