Դամասկոսում սպանվել է հայազգի ոսկերիչ

Երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում դեռեւս չպարզված հանգամանքներում սպանվել է հայազգի 48-ամյա ոսկերիչ Անդրանիկ Արզվալջյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց, որ Արզվալջյանը հայկական համայնքի յոթերորդ զոհն է:

Զոհվածներից երկուսը զինծառայողներ էին, մյուսները` խաղաղ բնակիչներ:

Արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ իրենք հետեւում են Սիրիայի իրավիճակին ու անհրաժեշտության դեպքում հնարավորությունների սահմաններում գործողություններ կձեռնարկեն` սատարելու սիրիահայ համայնքին:

Նաիրա Բուլղադարյան