Գյումրիի քաղաքապետի ընտրություններին վերաբերող «գլխավոր հարցի», այն է` ո՞վ է լինելու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հիմնական մրցակիցը, պատասխանը տրվեց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ կուսակցության թեկնածուն լինելու է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանը:
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ մինչ ԲՀԿ-ի կողմից նրա թեկնածության մասին պաշտոնապես հայտարարելը, Բալասանյանը նախագահական նստավայրում է եղել: Ավելի վաղ Գյումրիում շրջանառվում էին լուրեր, որ թեպետ Բալասանյանը դե ֆակտո կներկայացնի ԲՀԿ-ն, բայց նրան դե յուրե կսատարի Հանրապետականը:
Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, երբ Գյումրիում Հանրապետականը երկու անգամ քիչ ձայն հավաքեց, քան ԲՀԿ-ն, անընդմեջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` քաղաքապետի պաշտոնում 5-րդ անգամ վերընտրվելը հարցականի տակ է: Ավելին` խոսակցություններ կան, որ նրան նույնիսկ չեն էլ թողնելու, որ առաջադրվի:
Վարդան Ղուկասյանը խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներում ասել էր, որ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:
«Ես ընդհանրապես պայքարից փախչող չեմ, ինձ համար էնքան հետաքրքիր է պայքարի մեջ մտնել, սովորական կյանքով որ ապրում եմ, դա լավ չի ստացվում ինձ մոտ», - ասել էր նա:
Այսօր փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք Ղուկասյանը վերահաստատում է, որ առաջադրելու է իր թեկնածությունը: Քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը այդ հարցին բավականին զգուշավոր պատասխան տվեց. - «Կգա ժամանակը, կասենք», - ասաց նա:
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ անօթեւան ընտանիքների բնակարանների վերջին վիճակահանությունը, որին Վարդան Ղուկասյանը չէր մասնակցում (նա մշտապես մասնակցում է այդ վիճակահանություններին): Լրատվամիջոցները այսօր տեղեկություն տարածեցին, թե Ղուկասյանը նախագահական նստավայրում է: Քաղաքապետի մամուլի խոսնակը ասաց` նման տեղեկատվության չի տիրապետում:
Գյումրիում քաղաքապետի թեկնածու կունենա նաեւ Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը» դեռ որոշում չունեն:

Your browser doesn’t support HTML5