Խոսրովի արգելոցում 8 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցվել, որը արգելոցի մուտքը կապում է «Հավուց թառ» վանքին:
Խոսրովի արգելոցում 8 կմ երկարության ճանապարհ է կառուցվել, որը արգելոցի մուտքը կապում է «Հավուց թառ» վանքին: Թե՛ բնապահպանության նախարարությունից, թե՛ արգելոցից հայտնում են, որ ճանապարհը կառուցվել է միայն անվտանգության նկատառումներով՝ հրդեհների դեպքում հրշեջ մեքենաների տեղաշարժի համար:
«Եթե «Հավուց թառին» տրանսպորտ չմոտանա, կգա մի գեղեցիկ օր՝ կրակից, ծխախոտի մնացորդից, լուցկի դեն նետելուց հնարավոր է անտառը բռնկվի եւ մենք հսկայական տարածքներ կորցնենք», - ասում է արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը:
«Ճանապարհը կառուցելու իրենց հիմնավորման մեջ ասում են, որ մարդիկ գնում կրակ են վառում, որ մատաղ անեն, ինչի արդյունքում հրդեհ է սկսվում: Պատճառների դեմ պայքարելու փոխարեն, փորձում են հետեւանքի դեմ պայքարել», - առարկում է բնապահպան ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:
Էկոլոգիական հասարակական դաշինքը ճանապարհի կառուցման հարցում մտահոգությունն ունի՝ արդյո՞ք ճանապարհը կօգտագործվի միայն հրշեջ մեքենաների համար: Անցյալ տարի արգելոց այցելել է 1700 զբոսաշրջիկ, որոնց, վայրի բնությունից բացի, հիմնականում «Հավուց թառն» է հետաքրքրում, իսկ ճանապարհը տանում է հենց այնտեղ:
«Մենք տեսախցիկներ ենք տեղադրել ու գիշեր-ցերեկ հետեւում ենք: Եթե մի քաղաքացի անցնի, մենք նկարում ենք ու կիմանանք, ով է նա», - ասաց Վորոնցով Բարսեղյանը:
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի եւ մի խումբ բնապահպանների այցի ընթացքում փոխնախարարը խոստացել է ստեղծել պահպանվող տարածքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ` հետագայում նման հարցերը մասնագեների ու հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով:
Խոսրովի անտառի հետ կապված դեռեւս լուծում չստացած մյուս խնդիրը այնտեղ կառուցված շինության ճակատագիրը որոշելն է: Հիշեցնենք, որ 2007-ի կառավարության որոշմամբ Խոսրովի արգելոցի «Գիլան» հատվածի կարգավիճակը փոխվեց՝ վերածվելով արգելավայրի, ինչը հնարավոր դարձրեց այնտեղ շինություն կառուցել: Տարածքը մինչեւ 60 տարվա վարձակալության տրամադրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը այնտեղ երկհարկանի շենք կառուցեց:
Հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկից հետո 2011-ին կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց «Գիլան» արգելավայր ստեղծելու որոշումը, իսկ շինությունը մնաց արգելոցում: Արգելոցի տնօրենը այն ցանկանում է ծառայեցնել հետազոտական նպատակների, իսկ բնապահպանները կողմ են ապամոնտաժմանը:
«Շենքի համար ես ափսոսում եմ, կարծում եմ այն կարող էր գիտությանը ծառայել, բայց եթե այդ շենքը մնա, ի վերջո, կվերածվի այն զվարճանքի կենտրոնին, որը, ի սկզբանե, որոշել էին կառուցել», - «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Your browser doesn’t support HTML5