Ասադը երեկվանից հայտարարությամբ հանդես չի եկել, նրա գտնվելու վայրը պաշտոնական աղբյուրները թաքցնում են։
Սիրիայի կառավարության բանակի եւ ընդդիմության ուժերի մարտերը հինգշաբթի օրը Դամասկոսում կենտրոնացել են կառավարության շենքի մոտ, հաղորդում է Associated Press գործակալությունը:
BBC-ի փոխանցմամբ` կատաղի մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր: Դիտորդական խումբը հայտարարել է, թե միայն երեկ զոհերի թիվը անցել է 150-ը:
Երեկվանից, երբ սպանվեցին եւ վիրավորվեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմի մի շարք առանցքային պաշտոնյաներ, Սիրիայի նախագահը դեռ հանդես չի եկել որեւէ հայտարարությամբ: Պաշտոնական աղբյուրները թաքցնում են նրա գտնվելու վայրը:
Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է սիրիական ընդդիմության ղեկավարներից մեկի խոսքերը, թե Բաշար ալ-Ասադը առափնյա Լաթաքիա քաղաքում է:
Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասեդ Սիդան Reuters-ին ասել է, թե երկիրն ապրում է շրջադարձային իրավիճակ. - «Այսօր շրջադարձային պահ է Սիրիայի պատմության համար: Թիրախում այն խումբն է, որը 16 ամիս շարունակ սպանում էր սիրիացիներին: Մենք հավատում ենք, որ Սիրիան կազատագրվի այս ամենից հետո»:
Սպիտակ տունը հայտարարել է, թե Բաշար ալ-Ասադի ռեժիմի առանցքային պաշտոնյաների սպանությունը ցույց տվեց, որ Ասադը կորցրել է վերահսկողությունը:
Միացյալ Նահանգները պաշտոնապես դիմել է միջազգային հանրությանը՝ Ասադին իշխանությունից հեռացնելու հարցում միավորվելու նպատակով:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սիրիայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իրավիճակին չմիջամտելու՝ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը բացատրել էր հեղափոխական ուժերին աջակցելուց խուսափելու պատճառաբանությամբ:
Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը փոխանցում է տեղեկությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը Ռուսաստանում է: Guardian-ին հասած մեկ այլ տեղեկության համաձայն` կառավարական զորքերին բաժանել են հակագազեր, ուժգնանում է քիմիական զենքի կիրառման վտանգը:
Սիրիայի հարցով բանաձեւի` երեկ նախատեսված քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է, ակնկալվում է, որ այն կկայանա այսօր: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հետաձգման նպատակը նախագծի տեքստի համաձայնեցումն է։