Երաժշտասերները երգի մասին տարբեր կարծիքներ են արտահայտում սոցցանցերում։
Բրիտանական Muse ռոք խմբի նոր գրված Survival («Վերապրել») երգը ընտրվել է Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական երգ։
Ընտրությունը կատարվել է Օլիմպիադայի մեկնարկից մեկ ամիս առաջ։
Երգը հնչելու է մարզիկների մարզադաշտ դուրս գալու ժամանակ, մեդալները հանձնելու արարողությունների ժամանակ եւ լինելու է երաժշտական հիմնական թեման Օլիմպիադան լուսաբանող բոլոր հեռուստաընկերությունների հաղորդումներում։
«Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ Muse-ի Survival-ը ընտրվել է Լոնդոնի օլիմպիական հանձնաժողովի կողմից որպես հիմնական պաշտոնական երգ։ Մեթը երգը գրել է` մտքում ունենալով Օլիմպիադան, այն հաղթանակի հասնելու ուժեղ ձգտումների եւ վճռականության մասին է։ Մենք շատ ուրախ ենք, որ Օլիմպիադան ընտրեց մեր երգը` պաշտոնապես ներկայացնելու Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերն ամբողջ աշխարհում», - գրել է ռոք խումբը իր ինտերնետային կայքէջում։
Muse խումբը կազմված է երեք երաժիշտներից` խմբի առաջատար Մեթ Բելըմին, բաս կիթառահար Քրիս Ուոլսթենհոլմը եւ հարվածային գործիքներ` Դոմինիկ Հովարդը։
Խումբը հիմնադրվել է 1994 թվականին, այս ընթացքում հինգ ալբոմ է թողարկել, որոնց 15 միլիոն օրինակը վաճառվել է։ Եկող սեպտեմբերին թողարկվելու է խմբի վեցերորդ ալբոմը` «Երկրորդ օրենքը» խորագրով. այստեղ ընդգրկված է եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը` Survival-ը։
Բրիտանական Daily Mail-ը նշում է, որ Օլիմպիադայի պաշտոնական երգի մասին երաժշտասերները տարբեր կարծիքներ են գրել սոցցանցերում։ Ոմանք ողջունում են երգը, ոմանք համարում են ոչ այնքան լավ կամ նույնիսկ վատ երգ, կան եւ հիացական գրառումներ։ «Ուժգնությամբ հնչող մոգական երաժշտություն, սպասիր մի րոպե, մինչ ես վերականգնվեմ կամ վերապրեմ», - գրել է խմբի երկրպագուներից մեկը։

Your browser doesn’t support HTML5