Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով, ավելի կարեւոր է ոչ թե ֆիզիկական տարիքը, այլ հասունության աստիճանը: Նա պատմեց, որ իր աշխատանքային փորձի ընթացքում հանդիպել է անգամ 40 տարեկան անձանց, ովքեր հոգեբանորեն պատրաստ չեն եղել ամուսնական կյանքի:
Հիմնականում վաղ տարիքում ամուսնությունները ավարտվում են ամուսնալուծությամբ, ինչը կանխելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս չշտապել. - «Ամուսնության համար ամենագերադասելի տարիքը 24-25-ն է: Այդ տարիքի անձինք ունենում կյանքի անհրաժեշտ փորձ, ինչը կարեւոր է ամուսնական կյանքի համար: Մեծ դեր են խաղում նաեւ տվյալ անձի ընտանիքը եւ շրջապատը»:
Եթե ժամանակին հայկական նահապետական ընտանիքի մոդելն էր իդեալական, ապա հիմա այն չի գործում: Փոխվել են ժամանակները, ինչն էլ իր հետ բերել է ընտանիքի մոդելի փոփոխություն:
Վերջին տարիներին 17 տարեկան աղջիկների շրջանում տարեկան միջինը 100 ամուսնություն է գրանցվում: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանի խոսքով, վերջին տարիներին վաղ տարիքում ամուսնությունները շատ հազվադեպ են լինում: Այս տվյալները վերաբերվում են միայն գրանցված ամուսնություններին, շատ են նաեւ դեպքերը, երբ զույգերը ամուսնանում են առանց գրանցման:
Չնայած այսպիսի դեպքերին, գինեկոլոգ Շուշանիկ Գրիգորյանի կարծիքով, աղջիկների համար ամուսնական տարիքը 18-ով փոխարինելը ճիշտ քայլ էր: Ըստ նրա սա շատերին հետ կպահի վաղ տարիքում ամուսնանալուց, ինչը սխալ է նաեւ ֆիզիկական տեսանկյունից, քանի որ այդ տարիքում աղջիկը դեռ պատրաստ չէ մայրանալու:
Աննա Բադալյանի կարծիքով, ամուսնանալ կարելի է 20 տարեկանը լռանալուց հետո միայն: Հոգեբանը պնդում է, որ ընտանիքի ամրությանն են նպաստում նաեւ նախաամուսնական սեռական հարաբերությունները: Նա խորհուրդ է տալիս մինչեւ ամուսնանալը լավ մտածել եւ գիտակցել, թե ինչ քայլի են դիմում:

Your browser doesn’t support HTML5