«Այսօր Հայաստանում երիտասարդ գիտնականի համար գիտությամբ զբաղվելու առաջին, երկրորդ եւ երրորդ խոչընդոտը ֆինանսների պակասն է», - այսպես պատասխանեց մեր հարցին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի գլխավոր մասնագետ Նարինե Վարդանյանը:
Մեր հարցին` արդյոք ստեղծվո՞ւմ է հայ գիտնականների կողմից, պայմանականորեն ասած, այնպիսի արտադրանք, որը ուշադրության է արժանանում նաեւ միջազգային գիտական շրջանակներում, Նարինե Վարդանյանը պատասխանեց, որ ստեղծվում է, սակայն այլ հարց է, թե որ ոլորտում: Նրա խոսքով, եթե բնական գիտությունների դեպքում արտասահմանյան ֆինանսավորմամբ հայ գիտնականները կարողանում են ներկայանալ միջազգային ասպարեզում, ապա հասարակական գիտությունների ոլորտում միջազգային ուշադրության արժանացած հայ գիտնականների հետազոտություններ կամ հոդվածներ շատ քիչ են:
Աշխարհում բացի պետական ֆինանսավորումից, որը, օրինակ, Ռուսաստանում կազմում է համախառն ներքին արդյունքի 1.2 տոկոսը, ԱՄՆ-ում` 2.5 տոկոսը, Շվեդիայում` 3.5 տոկոսը, իսկ Հայաստանում` 0.2 տոկոսը, գիտությունը նաեւ ինքնաֆինանսավորվում է: Հարցին` բացի պետությունից, արդյոք ոչ մի ոլորտի հետ համագործակցության եզր չի՞ տեսնում, Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Մկրտիչ Գեւորգյանը պատասխանեց. - «Գիտության մեջ ներդրում անելով` դրա արդյունքը հնարավոր է 10-12 տարի հետո տեսնել կամ ավելի ուշ, իսկ մեր գործարարները դեռ նախընտրում են այնպիսի ոլորտներում ներդնել իրենց գումարները, որտեղից ավելի շուտ շահույթ կստանան»:

Your browser doesn’t support HTML5