Սեյրան Օհանյանը ընդունել է Իրանի դեսպանին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են հայ - իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանը առնչվող հարցեր: