Իրաքում Սիրիայի դեսպանը անցավ ընդդիմության շարքերը

Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ ալ-Ֆարեսը հայտարարել է ընդդիմության շարքերն անցնելու մասին:

Սիրիացի դիվանագետը հայտնել է, որ միանում է սիրիական ժողովրդի հեղափոխական ուժերին:

Նշվում է, որ ալ-Ֆարեսը սիրիացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով խզում է կապերը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ:

Իրավապաշտպանների տվյալներով` Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով երեկ զոհվել է 52 մարդ: