Եզդի ծրագրավորողների մասին քչերը գիտեն, բայց ըստ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Թամոյանի, նրանք բավականին հմուտ են իրենց ոլորտում: Կան նաեւ հաջողակ եզդի իրավաբաններ, ճարտարապետներ: Ընդհանրապես եզդիները ակտիվ են կյանքի տարբեր ոլորտներում, միակ խնդիրը հասարակությունում արմատացած այն կարծիքն է, որ եզդին պետք է լինի անասնապահ, ինչն էլ հաճելի չէ եզդիներին:
«Այստեղ մեղքի հիմնական մասը ԶԼՄ-ներինն է, քանի որ եզդիներին ներկայացնելիս միշտ խոսվում է անասնապահ եզդիների մասին, բայց կարելի է նաեւ խոսել այլ ոլորտներում հաջողություններ ունեցած եզդիների մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Թամոյանը:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Խանե Մահմուդյանի խոսքով, Հայաստանում եզդիների հանդեպ խտրականության դեպքերի անձամբ չի հանդիպել, բայց լսել է նման դեպքերի մասին: Նրա խոսքով` խնդիրը եզդիների մեջ է, քանի որ շատերը պարզապես թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը` մտածելով, որ կենթարկվեն խտրականության:
«Սինջար» եզդիների միավորման նախագահ Բորիս Թամոյանն ասում է` եզդիների նոր սերունդը բավականին առաջադեմ եւ նախաձեռնող է: Ծրագրերը շատ են, միակ խնդիրը ֆինանսն է: Ազգապահպանության համար իրենց գումարներ են պետք, ինչը մինչեւ հիմա չեն կարողանում գտնել: Այժմ կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ, աշխատանքներ են տարվում նաեւ հայերեն-եզդիերեն բառարանի վրա: Նրա խոսքով` եզդիները իրենց 6700 տարվա գոյության ընթացքում միշտ էլ հարուստ մշակույթ են ունեցել: Առանձնահատուկ են նաեւ եզդիների սովորույթները, որոնք նույնպես պահպանության կարիք ունեն: Օրինակ, հետաքրքիր ձեւով են անցնում եզդիների ազգային հարսանիքները, մինչդեռ այս մասին հասարակությունում նույնպես թյուր կարծիք է ձեւավորվել:
Այժմ, ըստ Թամոյանի տվյալների, Հայաստանում կան մինչեւ 50 հազար եզդիներ: Խնդիրն այն է, որ նրանք ապրում են Հայաստանի տարբեր հատվածներում, այդ պատճառով էլ շատ դժվար է որեւէ միասնական միջոցառում կազմակերպելը:
Թամոյանը պատմեց, որ վերջերս եզդիները դիմել են քաղաքապետարան, հայտնի եզդի Ջահանգիր աղայի անունով փողոց ունենալու խնդրանքով: Մեծ է նաեւ եզդիական դպրոց ունենալու ցանկությունը, բայց այժմ անգամ մեկ դասարան չեն կարողանում հավաքել: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, քանի որ Թամոյանի համոզմամբ` միայն կրթությամբ կարելի է ձեւավորել եզդու նոր կերպարը եւ լուծել ազգապահպանության խնդիրը:

Your browser doesn’t support HTML5