Չորեքշաբթի առավոտից «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել:
«Էսօր մենք չենք աշխատում, որովհետեւ բարեգործական ավտոբուսները մեզ խանգարում են եւ ընդհանրապես չեն թողնում, որ ուղեւոր տեղափոխենք: Նրանք նախատեսված չեն ժողովրդի համար ինչ-որ բարեգործություն անելու, այլ նախատեսված են, որ մենք ուղեւոր չտեղափոխենք: Եթե «Բոգդան»-ը մտնում է գիծ ու պետք է ուղեւոր տեղափոխի, անվճար երկու ավտոբուս պարտադիր մեզ պետք է ուղեկցեն, որպեսզի մենք չկարողանանք ոչ մի ուղեւոր տեղափոխենք», - գործադուլի պատճառները ներկայացրեց վարորդներից մեկը:
«Իրավիճակը շատ վատ է, անունը բարեգործություն է, բայց մեկի համար բարեգործություն է, մյուսի համար` սովի մատնվել: Մենք 30-ից ավելի վարորդ ունենք, ես ինքս վարորդ եմ, էդ «ՊԱԶ»-երը մեզ ավելի լավ են «սապրավաժդած» անում, քան պրեզիդենտին», - ասաց մեկ այլ վարորդ:
Վարորդներն ասում են, որ արդեն մոտ վեց ամիս է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը: Նրանք պնդում են, որ անվճար ավտոբուսները գործում են միայն «Քինգ դե լյուքս» ընկերության երթուղիներին զուգահեռ:
«Ուրիշ գծեր էլ կան, ոչ մի գծում չկան, մենակ մեր գծի վրա են»:
«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատերը Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Հարությունյանն է, ով նախկինում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է եղել, սակայն համաձայն շրջանառվող լուրերի, այժմ նրանց հարաբերությունները սրված են:
«Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը կարծում է, որ խնդիրն ավելի շատ պայմանավորված է անձնական հարաբերություններով:
«Միանշանակ անձնական խնդիր է, ես սա որպես քաղաքական միջոցառում չեմ դիտարկում, այսինքն ժամանակին եթե ինչ-ինչ պատճառներ կային, այս ամենը վերածվեց անձնական խնդրի», - ասաց Դալլաքյանը:
Դալլաքյանը դեմ է, որ վարորդները դիմեն ծայրահեղ քայլերի: Նա կարծում է, որ հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում: «Քինգ դե լյուքսը» արդեն դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Երկու կառույցներն էլ ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բարեգործական անվճար ավտոբուսները շարունակելու են սպասարկել Կոտայքի մարզի բնակիչներին:
«Երթուղիները շարունակելու են գործել օրենքի շրջանակներում: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործություն անում է ամբողջ երկրով մեկ, իսկ անվճար երթուղիների ծրագիրը շարունակելու է գործել, այդ առումով որեւէ քննարկում չկա», - ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե հիմնադրամը այլ մարզերում ե՞ւս ունի նման անվճար ավտոբուսներ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Պարբերաբար լինում են, հիմնադրամի հնարավորությունները անսահմանափակ չեն, որ միաժամանակ ամբողջ երկրով դա արվի: Հիմա մի տեղ դա է արվում, մեկ այլ տեղ` այլ բարեգործական ծրագիր»:
Վահե Հովհաննիսյանը պնդում է, որ բարեգործական անվճար ավտոբուսների առկայությունը պայմանավորված չէ քաղաքական կամ անձնական խնդիրներով:

Your browser doesn’t support HTML5